09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 8, 2012

Վերահաստատենք մեր նվիրումն ու սերը կանանց. Սերժ Սարգսյան

Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախգահ Սերժ Սարգսյանը, որում մասնավորապես ասված է. “Սիրելի՛ կանայք,   շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:    Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ եւ ամուր ընտանիքներ: Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի եւ հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում: Եվ դրանով […]

Եւս մեկ կին լրագրող խորհրդարանո՞ւմ. Հայացք

“Հայացք” օրաթերթի չճշտված տեղեկություններով` “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը պատրաստվում է մեծամասնակսւն ընտրակարգով Մալաթիայի թիվ 7 (Մալաթիա-Սեբաստիա) ընտրատարածքում դնել իր թեկնածությունը: Ըստ թերթի, սա  այն ընտրատարածքն է, որտեղից ընտրվել եւ այժմ էլ պատրաստվում է վերընտրվել ՀՀԿ-ն ներկայացնող Սամվել Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ պատգամավոր դառնալու ցանկություն ունեն նաեւ “Առավոտ” թերթի […]

Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում է. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, ՀՀԿ-ում  լրջորեն մտածել են  Հերմինե Նաղդալյանին փոխարինող գտնելու մասին, սակայն, ըստ թերթի այս ընթացքում նա կարողացել է  լիովին օգտագործել կանացի իր հնարամտությունն ու նորից ընդգրկվել ցուցակում: “Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ցուցակում լինելու Նաղդալյանի “դաբրոն” արդեն տրված է: Նա այս անգամ եւս կընդգրկվի ՀՀԿ-ի ցուցակում, չի բացառվում նաեւ, որ կլինի առաջին տասնյակի […]

Եղոյանի փայտանոցից բան չի մնացել /վիդեո/

Մարտի 7-ին, ժամը 22.40-ին, Լոռու մարզի Վահագնաձոր գյուղից ահազանգ է ստացվել նույն գյուղի գյուղապետ Էդիկ Եղոյանից, որ հրդեհվում է  իրեն պատկանող փայտամշակման արտադրամասը:Գյուղապետի խոսքով հրդեհի բռնկման ժամանակ իրենք տաննեն եղել ու մինչ նկատել են հրդեհը,արդեն ուշ էր,վառվել էր արտադրամասի մեծ մասը: Henaran.am-ի հետ զրույցում Է. Եղոյանը պատմեց, որ հրդեհի  հավանական տարբերակը կարող էր լինել էլեկտրաէներգիան, […]

ՕԵԿ-ը չի հաղթահարի մեկ տոկոսի շեմը. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով, երբ նախնական որոշում է կայացվել, թե քանի մեծամասնական տեղ է տրվում “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը, Սերժ Սարգսյանն այդ քննարկումների ժամանակ նշել է, թե Արթուր Բաղդասարյանի գլխավորած “Օրինաց երկիր” կուսակցությանը արտոնություն է տրվելու: Մասնավորապես` Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե քանի որ “Օրինաց երկիրը” թույլ եւ փոքր կուսակցություն է, ուստի նրան հնարավորություն է տրվելու մեծամասնական […]

Սեր ու անչափ ծաղիկներ կանանց. Henaran.am

 Այսօրվանից մեկնարկում է կանանց միամսյակը, եւ թերեւս միամսյակի կապակցությամբ կառավարության որոշմամբ առաջիկա օրերը ոչ աշխատանքային են: Հաշվի առնելով այն, որ  Henaran.am-ի աշխատակազմի գերակշիռ մասը աղջիկներ եւ կանայք են, ուստի խմբագրակազմը որոշեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կարճատեւ հանգիստ տալ: Սակայն սա չի նշանակում, որ Henaran.am-ը չի աշխատելու: Պարզապես այս օրերին աշխատելու ենք կիսով չափ` ներկայացնելով աշխարհում կատարվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված