23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Եղոյանի փայտանոցից բան չի մնացել /վիդեո/

Մարտի 7-ին, ժամը 22.40-ին, Լոռու մարզի Վահագնաձոր գյուղից ահազանգ է ստացվել նույն գյուղի գյուղապետ Էդիկ Եղոյանից, որ հրդեհվում է  իրեն պատկանող փայտամշակման արտադրամասը:Գյուղապետի խոսքով հրդեհի բռնկման ժամանակ իրենք տաննեն եղել ու մինչ նկատել են հրդեհը,արդեն ուշ էր,վառվել էր արտադրամասի մեծ մասը:

Henaran.am-ի հետ զրույցում Է. Եղոյանը պատմեց, որ հրդեհի  հավանական տարբերակը կարող էր լինել էլեկտրաէներգիան, ,սակայն այդ վարկածը բացառեց` տեսնելով, որ հոսանքի ապահովիչների հետ ամեն ինչ նորմալ է: Դիտավորությամբ  արտադրամասը հրդեհելու մասին չի էլ մտածում:

Բռնկված հրդեհը մեկուսացվել է 23.37-ին` դեպքի վայր մեկնած Լոռու մարզի հրշեջ փրկարարական ծառայության 2 մարտական հաշվարկների օգնությամբ: Հրդեհի հասցրած վնասի չափի մասին դեռ վաղ է խոսել:
http://www.youtube.com/watch?v=55C8ihDQajc&feature=youtu.be

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ