ՕԵԿ-ը չի հաղթահարի մեկ տոկոսի շեմը. Չորրորդ ինքնիշխանություն
“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով, երբ նախնական որոշում է կայացվել, թե քանի մեծամասնական տեղ է տրվում “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը, Սերժ Սարգսյանն այդ քննարկումների ժամանակ նշել է, թե Արթուր Բաղդասարյանի գլխավորած “Օրինաց երկիր” կուսակցությանը արտոնություն է տրվելու:
Մասնավորապես` Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե քանի որ “Օրինաց երկիրը” թույլ եւ փոքր կուսակցություն է, ուստի նրան հնարավորություն է տրվելու մեծամասնական ընտրակարգով առաջադրումներ անել այն բոլոր տեղերից, որտեղից ՕԵԿ-ը ցանկություն կունենա:
“Ասել է թե Սերժ Սարգսյանը կոալիցիոն գործընկերների շարքերում իրեն մրցակից է համարում, ըստ այդմ` վտանգ է տեսնում բացառապես “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից: Իսկ ՕԵԿ-ը նրա համար եղած-չեղած մի հաշիվ է”,-գրում է թերթը:
Թերթի տեղեկություններով, նախագահական փակ հարցումներ են անցկացվել, որից պարզ է դարձել, որ ՕԵԿ-ն անգամ չի կարոդ հաղթահարել մեկ տոկոսի շեմը: