23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2012

ՃՈ նախկին պետը քմծիծաղով էր լսում իր ենթակաների ցուցմունքները /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին: Դատարանն արդեն լսում է ամբաստանյալներին եւ անցած […]

Կառաջադրվի նույն ընտրատարածքի՞ց

“Ես ՀՀԿ Մեծամորի շրջանային խորհրդի նախագահն եմ, իսկ դա նշանակում է , որ ես կուսակցական եմ, այսինքն, կուսակցությունը եւ նախագահ Սերժ Սարգսյանը ինչպես կորոշեն, այնպես էլ կանեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը` անդրադառանալով խորհրդարանական ընտրությունների հետ կապված իր առաջիկա պլաններին: Հիշեցնենք, որ Հրանտ Գրիգորյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել թիվ 20 […]

Քլինթոնի եւ Դավութօղլուի հանդիպման հիմնական թեման Սիրիան էր /վիդեո/

ԱՄՆ-ը աջակցում է Սիրիայի վերաբերյալ ԱԵԼ-ի առաջարկած կարգավորման ծրագրին, չնայած որոշ դժվարություններ է տեսնում դրա իրագործման մեջ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հետ հանդիպումից հետո: Սիրիայի իրավիճակը նրանց բանակցությունների հիմնական թեման է եղել, հաղորդում է “ИТАР ТАСС”-ը: Հանդիպման ժամանակ Քլինթոնը եւ Դավութօղլուն քննարկել են նաեւ “Սիրիայի ընկերների” խմբի […]

Գյանջումյանը չի մարսել 2-ը

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը երեկ մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին, որից հետո աշխատանքից ազատվելու է դիմում է գրել: Henaran.am-ի տեղեկություններով, Գյանջումյանը “դիսպետչերականում” քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից երկուս է ստացել, ինչն էլ հրաժարականի պատճառ է դարձել: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետը երկուշաբթի  ամփոփել է վարչական շրջանների՝ 2012 թ. հունվար ամսին կատարված գործառույթների գնահատման […]

Գործատուները հետեւում են ենթականերին. Չորրորդ ինքնիշխանություն

‘Չորրորդ ինքնիշխանությունը’ գրում է. ‘ Գործատուները հետեւում են իրենց աշխատակիցների ինտերնետային հաղորդակցությանը: Աշխատանքային ժամերին իետերնետում այլ բաներով զբաղվելու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից: Գործատուները սովորել են աշխատակիցների գործունեությանը հետեւելու ձեւերը` նույնիսկ հաղորդագրություն ուղարկող ձայնային ծրագրերի միջոցով: Աշխատակիցներից գաղտնի` ընկերության ցանցում տեղադրելով հատուկ ծրագրեր (DeviceLock, Gatall Mail Security, Ideco ICS եւ այլն)` տնօրենը վերահսկում է […]

Այսօր ողջ աշխարհը նշում է սիրահարների օրը /վիդեո/

Այսօր ողջ աշխարհը նշում է սբ. Վալենտինի տոնը: Սիրահարների տոնն այսպես է կոչվել քրիստոնեական տառապյալ Սուրբ Վալենտինի պատվին: Հռոմեացի դաժան կայսր Կլավդիոս 2-րդը, կարծելով, որ միայնակ տղամարդիկ ավելի լավ կկռվեն մարտի դաշտում, արգելում էր նրանց ամուսնանալ: Իսկ Վալենտինը քահանա էր, որը խղճում էր սիրահարներին եւ գաղտնի պսակադրում նրանց: Շուտով այդ մասին հայտնի է դառնում, Վալենտինին […]

Աշխատակազմի Կարենն ու Գագիկ Բեգլարյանն անելու են ՀՀԿ-ի համար. Իրատես de facto

Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավոր եւ ընդհանրապես պատգամավորական գործունեություն չի ծավալելու: Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն եւ եզրակացնում. “Սա չի նշանակում, որ նա համալրելու է “օբիժնիկների” շարքը: Հակառակը, նա, ինչպես աշխատակազմի Կարեն Կարապետյանը, կանգնած է Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի կողքին, եւ ամեն ինչ անելու են ՀՀԿ-ի առաջիկա հաղթանակի […]

ՎՊ-ն դեռ Կոտայքի մարզում է, եւ ոչ միայն… Ժամանակ

Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը շարունակում է Կոտայքի մարզում, այդ թվում Աբովյանի քաղաքապետարանում ստուգումները: ՎՊ լրատվական ծառայությունից “Ժամանակին” տեղեկացրել են, որ ստուգումներն ավարտելուն պես օրենքով սահմանված կարգով կամփոփվեն, կհաստատվեն ՎՊ խորհրդի կողմից, կհրապարկվեն եւ կտեղադրվեն ՎՊ կայքում: Թերթը հիշեցնում է, որ Աբովյանի քաղաքապետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, եւ նկատում է, որ ՎՊ ստուգումներն այստեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված