14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառաջադրվի նույն ընտրատարածքի՞ց

“Ես ՀՀԿ Մեծամորի շրջանային խորհրդի նախագահն եմ, իսկ դա նշանակում է , որ ես կուսակցական եմ, այսինքն, կուսակցությունը եւ նախագահ Սերժ Սարգսյանը ինչպես կորոշեն, այնպես էլ կանեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը` անդրադառանալով խորհրդարանական ընտրությունների հետ կապված իր առաջիկա պլաններին:

Հիշեցնենք, որ Հրանտ Գրիգորյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել թիվ 20 ընտրատարածքից:  Հարցին, թե արդյո՞ք Հրանտ Գրիգորյանը ցանկություն ունի կրկին նույն ընտրատարածքից առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.”Եթե կուսակցությունը գտնի, որ ես պետք է նորից լինեմ խորհրդարանում, ուրեմն, անպայման կլինեմ”:

Հիշեցնենք, որ Հրանտ Գրիգորյանը ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է եւ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի վերընտրված գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի եղբայրը, ում մրցակցին համայնքապետի ընտրություններում սատարում էր ԵԿՄ նախագահը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ