25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2012

Թուրինի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալական Թուրին քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է “armtown.com”-ը: Բացի այդ, քաղաքային խորհուրդը նաեւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Եվրախորհրդարանին այնպես գործել, որ Եվրամիության անդամ դառնալ ցանկացող Թուրքիան եւս ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բանաձեւը պարունակում է կարճ պատմական ակնարկ, որը նկարագրում է 20-րդ դարասկզբի իրադարձությունները եւ արդյունքում […]

Հյուսթոնի հուղարկավորությանը մի ամբողջ “աստղաբույլ” ներկա կլինի /վիդեո/

Ուիթնի Հյուսթոնի թաղման արարողությանը, որը տեղի կունենա այսօր նրա հարազատ Նյու Ջերսիի Նյուարք քաղաքում, կհավքվեն համաշխարհային մեծության մի շարք աստղեր, որոնք իրենց սիրելի ընկերոջ հիշատակը կհարգեն երգերով եւ հրաժեշտի խոսքերով: Հուղարկավորությանը ներկա կգտնվեն Ալիշա Քիսը, Քեւին Քոսթները, Դայոն Ուորուիքը, Արետա Ֆրենքլինը, Սթիվի Ուանդերը, Հյուսթոնի ուսուցիչ եւ ձայնագրման պրոդյուսեր Քլայվ Դեւիսը, հոլիվուդյան դերասան Թայլեր Փերրին, ով […]

Ով մեր լավը չի ուզում` հայ է…

Չնայած նրան, որ Բաքվում մեծ թափով շարունակվում են Եվրատեսիլյան նախապատրաստական աշխատանքները, եվրոպական մի շարք ԶԼՄ-ներ արդեն իսկ բացասական են արտահայտվել մրցույթը Բաքվում անցկացնելու վերաբերյալ: Ավելին, բացասական են տրամադրված նաև Ադրբեջանում գործող քաղաքական մի քանի ուժեր: Պետական վերնախավի կամակատարը հանդիսացող ադրբեջանական լրատվամիջոցները, բնականաբար, չեն տեղեկացնում այս մասին: Այնուհանդերձ, դանակը հասել է ոսկորին, ուստի ադրբեջանցի պաշտոնյաները մեկը […]

Դասական երաժշտության բացառիկ համերգներ

Փետրվարի 21-ին`  ժամը19:00- ին,  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր  Վահան Մարտիրոսյանի խոսքերով`  այս համերգն առանձնահատուկ է, քանի  որ այն նվիրված է մեծատաղանդ երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի հիշատակին: “Այս համերգին կմասնակցի նաեւ երեգեհոնահար Աննա Բակունցը, ով եղել է Վահագն Ստամբուլցյանի աշակերտուհին, եւ կնվագի այն […]

“Բարով տեսանք, տղերք…” երկրապահը աջակցում է “մարտական ընկեր” Սերժ Սարգսյանին/վիդեո/

Մարզահամերգային համալիրում այսօր կայացած  Երկրապահ կամավորանականների միության 9-րդ համագումարին  մասնակցեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: ԵԿՄ-ի պատասխանատուների խոսքով` քաղաքական կուսակցություններից ոչ մեկը հրավիրված չէ: Պատվավոր հյուրերի շարքում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը: Համագումարում քննարկվեցին  կազմակերպական հարցեր, ընտրվեց  ԵԿՄ նոր վարչություն: Մինչ համագումարի օրակարգին անցնելը պատվիրակներն ու հյուրերը դիտեցին տեսաֆիլմ, որը պատմում է Երկրապահ կամավորականների միության […]

Գորգի տակ դրամ մի պահեք

Փետրվարի 16-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Վերին Արտաշատ գյուղի 22-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Նորաշեն գյուղի բնակիչներից մեկի տանը՝ ննջասենյակի հատակի գորգի տակից գողացել է 200.000 դրամ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից  

Դաժան սպանությունից 8 տարի է անցել /վիդեո/

8 տարի առաջ այս օրը Հունգարիայում սպանվեց հայազգի Գուրգեն Մարգարյանը: Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացներին` “Համագործակցություն հանուն խաղաղության” ծրագրի շրջանակներում: Նրան կացնահարեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որը նույնպես մասնակցում էր այդ դասընթացին: Դաժան սպանությունը ցնցեց ոչ միայն հայերին, այլեւ ողջ միջազգային հանրությանը: Բուդապեշտի դատարանը 2 տարի շարունակվող դատական գործընթացի արդյունքում Սաֆարովին […]

Կան փակ ավտոճանապարհներ

Փետրվարի 18-ի ժամը 10.15-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածում առկա է  ձնաբուք, ցածր տեսանելիություն եւ քամու ուժգնացում: Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհները եւ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածը, որտեղ նույնպես առկա է  ձնաբուք, ցածր տեսանելիություն […]

Ծաղիկ Ռուբոն կօգնի եղբորոդուն. Երկիր

“Երկիր” թերթի տեղեկություններով  ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) եւ նրա եղբորորդին Դավիթաշենի ՀՀԿ-ական թաղապետ Արթուր Գեւորգյանը, պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի` մեծամասնական ընտրակարգով թիվ 5 ընտրատարածքից կառաջադրվի Արթուր Գեւորգյանը, իսկ հորեղբայրը` Ռուբեն Գեւորգյանը, իր տեղն արդեն ունի ԲՀԿ-ի համամասնական ցուցակում: Ի դեպ, հորեղբայրն ու եղբորորդին որոշել են միմյանց “պադերժկա” անել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի