21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Բարով տեսանք, տղերք…” երկրապահը աջակցում է “մարտական ընկեր” Սերժ Սարգսյանին/վիդեո/

Մարզահամերգային համալիրում այսօր կայացած  Երկրապահ կամավորանականների միության 9-րդ համագումարին  մասնակցեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵԿՄ-ի պատասխանատուների խոսքով` քաղաքական կուսակցություններից ոչ մեկը հրավիրված չէ: Պատվավոր հյուրերի շարքում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը: Համագումարում քննարկվեցին  կազմակերպական հարցեր, ընտրվեց  ԵԿՄ նոր վարչություն:

Մինչ համագումարի օրակարգին անցնելը պատվիրակներն ու հյուրերը դիտեցին տեսաֆիլմ, որը պատմում է Երկրապահ կամավորականների միության ստեղծման մասին: Նավասարդ Կճոյանը օրհնեց համագումարը, որից հետո հայտարարվեց, որ հմագումարին մասնակցում է 2441 պատվիրակ:

Երկրապահ նշանակում է երկիր պահող, պաշտպանելով հայրենիքը Երկրապահը զորավիգ է եղել նաեւ հողագործին”,-ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նա ասաց, որ այսօր բոլորին համախմբել է պետք:

Մանվել Գրիգորյանը իր մարտական ընկերներին հիշեցրեց, որ ակտիվորեն մասնակցեն գարնանը կայանալիք ընտրություններին: Դիմելով դահլիճում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանին, գեներալն ասաց, որ ինքն էլ է մարտական ընկեր եւ Երկրապահը պատրաստ է աջակցել նախագահին իր բոլոր ծրագրերում:

Սերժ Սարգսյանը իր խոսքը սկսելուց առաջ ասաց, որ ինքը որպես նախագահ պիտի պահպանի արարողակարգը եւ ողջունի այսպես. “Ողջունում եմ ԵԿՄ 9-րդ համագումարի պատվիրակներին եւ հյուրերին”:

“Բայց 25 տարվա անցած ուղին ինձ թույլ է տալիս շեղվել եւ ասել բարով տեսանք տղերք…”,-ասաց նախագահը:

ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը համագումարում ներկայացրեց իրենց միության հաշվետու ժամանակահատվածի՝ 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը: ԵԿՄ-ն ունի մոտ 35 հազար անդամ, 28 մլն դրամի օգնություն է տվել զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաեւ՝ տրամադրվել է 22 մլն դրամի սննդամթերք:
Քանի որ “երկրապահները իրարից թացնելու բան չունեին”, ապա բոլոր քվեարկությունները անցակցրեցին բաց ու թափանցիկ` մանդատները բարձրացնելով:

Ընտրվեց ԵԿՄ վարչություն, որն էլ հենց բեմում գումարեց իր առաջին նիստը: Նորընտիր վարչությունը հենց համագումարի շրջանակներում գումարեց իր առաջին նիստը:

Նիստում միաձայն վարչության նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը, իսկ փոխնախագահներ վերընտրվեցին Արա Կետիկյանը, Խաչիկ Մկրտչյանը եւ Վահան Մանուկյանը:

Վերջում ԵԿՄ 9-րդ համագումարը ընդունեց հայտարարություն /տեսանյութում/:
http://youtu.be/9q82utZoSw4

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ