25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2012

Եղանակը առաջիկա երեք օրերին

Հանրապետության տարածքում` փետրվարի  19-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ մառախուղ, 20-22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց:  Օդի ջերմաստիճանը  20-21-ի գիշերները կնվազի 8-10  աստիճանով: Փետրվարի 19-22-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Ուշադրություն. ճանապարհները փակ են

Փետրվարի 20-ի` ժամը 08.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Ուշադրություն. փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Գյումրի-Ջաջուռ ճանապարհահատվածը եւ Տաշիրի տարածաշրջանի հանրապետական ճանապարհը: Կատարվում են ձյունից մաքրման, աղով եւ ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ […]

Բերդում մակարոն են արտադրում /վիդեո/

 “Վանաձոր” քրեակատարողական հիմնարկում արդեն մի քանի օր է, ինչ մակարոն են արտադրում: Կալանավորների յուրօրինակ զբաղվածությունը հնարավոր դարձավ “Աջակցություն դատապարտյալին” հիմնադրամի աջակցությամբ: Մակարոնի արտադրամասում աշխատում են 3 դատապարտյալ, բայց աշխատողների թիվը համալրվելու է: Առայժմ 3 տեսակի մակարոն է արտադրվում, ժամում մոտավոր հաշվարկներով 80 կգ:  Դատապարտյալը համարվում է պայմանագրային դաշխատող,  աշխատանքի դիմաց  վարձատրվում է,  իսկ աշխատավարձը փոխանցվում է ընտանիքին: […]

Հրդեհ Վանաձորում

Կիրակի,  ժամը 21.55-ին հրդեհ է բռնկվել Վանաձորի  Աղայան փողոցի թիվ 85 շենքի 50-րդ բնակարանում: Հրդեհի հետեւանքով այրվել է Ա. Եգանյանին պատկանող բնակարանի հյուրասենյակի մանրահատակը, որից հետո հրդեհը տարածվել է ամբողջ հյուրասենյակով: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Տանտիրոջ խոսքով,  հրդեհի պատճառով տան 5 քմ տարածքը մոխիր է դարձել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, կատարված […]

Աչքներս լույս, Լյուսիա …

Հունվարի կեսերից ադրբեջանական կայքերը սկսեցին կանխատեսել, թե ով է ներկայացնելու Հայաստանը Բաքվում կայանալիք Եվրատեսիլին: Այն որ հավանական թեկնածուներից մեկի՝ ԱՄՆ-ում բնակվող հայազգի երգչուհու՝ Լյուսիա Մունի մանկությունն անցել էր Բաքվում, Ադրբեջանի ԶԼՄ-ներում դարձավ աչքալուսանքի պես մի բան:  Henaran.am-ը տեղեկացրել էր իր ընթերցողներին ադրբեջանական ապատեղեկատվության մասին: Այնուհետև հայկական լրատվամիջոցները՝ այդ թվում Henaran.am-ը, ներկայացրեցին Լյուսիա Մունի հետ հարցազրույցը, որտեղ երգչուհին պատմում էր իր հայկական արմատների, Բաքվի ջարդերի և Հայաստանը […]

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահն ու պատգամավորները ԼՂ դիրքերում էին /ֆոտո/

ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ փետրվարի 18-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Պատվիրակության անդամները հանդիպել են զորամասի սպայական և զինվորական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայության պայմաններին: ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ ՀՀ […]

“Մեջքից խփելը շան տղություն է …” /վիդեո/

  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` փետրվարի 18-ին կայացած Երկրապահ կամավորականների 9-րդ համագումարին մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա  նաեւ տոնական ֆուրշետին մասնակցեց, ինչն ուղեկցվեց Դավիթ Ամալյանի, Արսեն Գրիգորյանի, Մկրտիչ Մկրտչյանի եւ այլոց կենդանի կատարումներով: Նախագահի հետ բոլոր երկրապահները, հյուրերը բաժակ էին զարկում, խմում եւ հիշում մարտի դաշտում անցկացրած օրերը: Հետաքրքիր է, որ  երկրապահները […]

“Ես սիրում եմ քեզ, Ուիթնի” …. Հյուսթոնի հուղարկավորությունը /ուղիղ/

Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը տեղի կունենա այս գիշեր` Հայաստանի ժամանակով ժամը 1.00-ին, Ամերիկայի ժամանակով` 12.00-ին: Հուղարկավորության արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվելու է մի քանի արբանյակային հեռուստաընկերություններով եւ ինտերնետային “Leavestream” պորտալով: Հուղարկավորության արարողությանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետեւել այստեղ` սկսած ժամը 1.00-ից: Հիշեցնենք, որ համաշխարհային մեծության այս աստղը 49 տարեկան հասակում հանկարծամահ եղավ փետրվարի 12-ին` ԱՄՆ ժամանակով 03:55 -ին Բեւերլի Հիլթոն  […]

Մանվել Գրիգորյանի տարօրինակ ասուլիսը /վիդեո/

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը միության 9-րդ համագումարից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց, նա ով  Երկրապահների միությունը համարում է հակաիշխանական կառույց, սխալվում է. “Հիշեք, որ այն ստեղծվել է Ազգային  ժողովի  որոշմամբ,  որը  անմիջական պետականորեն  միշտ գործել է իր հիմնադրման օրից: Երկրապահը  հակաիշխանական  չի կարող լինել”,-ասաց նա:  Հարցին, թե ինչու համագումարին չէին մասնակցում միության անդամներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահը պատասխանեց, որ 35.000 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի