15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մանվել Գրիգորյանի տարօրինակ ասուլիսը /վիդեո/

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը միության 9-րդ համագումարից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց, նա ով  Երկրապահների միությունը համարում է հակաիշխանական կառույց, սխալվում է.

“Հիշեք, որ այն ստեղծվել է Ազգային  ժողովի  որոշմամբ,  որը  անմիջական պետականորեն  միշտ գործել է իր հիմնադրման օրից:

Երկրապահը  հակաիշխանական  չի կարող լինել”,-ասաց նա:  Հարցին, թե ինչու համագումարին չէին մասնակցում միության անդամներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահը պատասխանեց, որ 35.000 անդամներից ներկա էին 2041-ը:

“Մարզերից էլ են եկել,  ավելի հեռու տարածքներից էլ, ընտրվել են պատվիրակներ, եկել են: Գնացեք Ապարան, հարցրեք, թե Մալխասյանին խի չեն ընտրել”,-ասաց ԵԿՄ նախագահը:

Նա մեկ անգամ եւս հիշեցրեց, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը համագումարին մասնակցել է ոչ իբրեւ ՀՀԿ նախագահ, այլ հանրապետության նախագահ:

Մանվել Գրիգորյանը վստահեցրեց, որ ԵԿՄ-ն արտահերթ հերթական համագումար հրավիրելու անհրաժեշտություն չի ունենա` հայտարարելու, թե ում են սատարելու ընտրություններում: “Արտահերթ համագումարի  անհրաժեշտություն  չի  լինի: Ընտրությունները համարում եմ լուրջ ձեռքբերումներից մեկը:  Արտահերթ բաներ  պետք չի լինեն, մարդիկ ուրախ,  սրտանց  պետք է գնան  ու  մասնակցեն, որ հետո  ուրիշներին չմեղադրեն”,-կարծում է ԵԿՄ նախագահը:

Առաջնահերթ խնդիրներից  էլ Մանվել Գրիգորյանը առանձնացրեց սոցիալական վիճակը. “Առանց խնդիրների  ոչ մի առաջընթաց չի լինի, խնդիրներից  են մեր  ժողովրդի բարեկեցությունը,  միասնությունը շատ թույլ է,  իրար շատ ենք  քննադատում,  ոնց որ հարեւանը նայի հարեւանին,  մենք  հարեւան չենք, ընտանիք ենք, խելացի  առաջարկություններ պետք է անենք, շատ թերություններ  կան, եթե հազարը վատ է` հազարն  էլ  լավ է,  վատն էլ կա,  լավն էլ կա:  Տեսնելով վատը` պետք է գնանք լավի հետեւից: Դուք էլ պիտի լավ հարցեր տաք”,-ասաց ԵԿՄ նախագահը:

Ինչ վերաբերում է ԵԿՄ դիրքորոշմանը` Ղարաբաղի հարցում, ԵԿՄ նախագահը հիշեցրեց, որ այն չի փոխվել` ոչ մի թիզ հող ադրբեջանցուն. “Էլի եմ կրկնում,  եթե փորձեն նորից ոտնձգություն անեն  մեր պետության,  մեր Արցախի  նկատմամբ՝ մենք էլ դեռ իրենց  Բաքվում գործեր ունենք:  Մենք պատրաստ  ենք ամեն ինչի,  եթե պատրաստ չենք հարձակվել, նվաճել,   իսկ  պաշտպանելուն  ու տեղը նստացնելուն պատրաստ ենք”,-եզրափակեց նա:

Չնայած լրագրողները շատուշատ հարցեր ունեին, բայց ԵԿՄ մամուլի խոսնակը խնդրեց հարցերը ուղարկել գրավոր եւ նրանց պատասխան կտրվի:
http://youtu.be/qVT2S6TpgpM

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ