Կան փակ ավտոճանապարհներ
Փետրվարի 18-ի ժամը 10.15-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածում առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն եւ քամու ուժգնացում:
Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհները եւ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածը, որտեղ նույնպես առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն եւ քամու ուժգնացում: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: ԱԻ նախարարությունը զգուշացնում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկությունից:
Փետրվարի 18-ի ժամը 10.15-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից