11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Դաժան սպանությունից 8 տարի է անցել /վիդեո/

8 տարի առաջ այս օրը Հունգարիայում սպանվեց հայազգի Գուրգեն Մարգարյանը:

Մարգարյանը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի դասընթացներին` “Համագործակցություն հանուն խաղաղության” ծրագրի շրջանակներում: Նրան կացնահարեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որը նույնպես մասնակցում էր այդ դասընթացին:

Դաժան սպանությունը ցնցեց ոչ միայն հայերին, այլեւ ողջ միջազգային հանրությանը: Բուդապեշտի դատարանը 2 տարի շարունակվող դատական գործընթացի արդյունքում Սաֆարովին ենթարկեց հունգարական օրենսդրությամբ ամենախիստ պատժին` ցմահ բանտարկության` միայն 30 տարի անց համաներման իրավունքով:

Ադրբեջանական կողմը պարբերաբար քայլեր է ձեռնարկում Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու համար, սակայն շնորհիվ Հունգարիայում Հայաստանի դեսպանատան եւ հայ համայնքի ջանքերի` այդ քայլերը որեւէ արդյունք չեն տվել: Հունգարիան իր հերթին հայտնել է, որ նման դաժան հանցանք գործած մարդը չի կարող տեղափոխվել Ադրբեջան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ