09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2012

Խոշոր ներդրումային ծրագիր` Երեւանի զարգացման համար

Մայրաքաղաքում ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ‘Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի ‘ ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ‘Ամերիա’ ընկերությունների խմբի մաս կազմող ‘Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի ‘–ն  առաջարկում է  2012–2016թթ. մայրաքաղաքում իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր: Ընկերությունը, մասնավորապես, առաջարկում է Երեւան քաղաքում […]

Ոստիկանությունը կալանավորել է նախագահին սպառնած մարդուն

Ֆրանսիայի Բորդո քաղաքում կալանքի է ենթարկվել մի 45-ամյա տղամարդ, ով հարձակում է ծրագրել երկրի նախագահի վրա: Բորդոյի ոստիկանությունն այժմ քննում է այդ գործը, տեղեկացնում է “Lifenews.ru”-ն: Տղամարդուն, ով մի քանի անգամ զանգել է քաղաքի ոստիկանական բաժանմունք եւ սպառնացել ու վիրավորել է նախագահին, ձերբակալել են հենց իր տանը: Հեռախոսային զանգերի ժամանակ նա հայտնել է, որ իրեն […]

Պաշտոնական մակարդակով պետք է կոշտ հայտարարություն ուղղել Ֆրանսիային. փորձագետ

‘Ես նախկինում էլ ասել էի, որ եթե Ֆրանսիայի խորհուրդը հակասահմանադրական համարի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, աշխարհի վերջը չի լինի: Այժմ աշխարհի վերջը չէ’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ այս անգամ հաղթեցին թուրքական սպառնալիքները, քաղաքական ճնշումներն ու կաշառքը, ինչը պատիվ չի […]

Վարչապետն ասաց` ոմանք նախանձում են իր եւ Տարոն Մարգարյանի հարաբերություններին /վիդեո/

Մաշտոցի պուրակի հարցում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեսակետները համընկնում են: Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ: “Մենք դեմ ենք, որպեսզի տաղավարներ լինեն մեր այգիներում, ընդ որում, մշտական կարգավիճակով։ Դրա համար մենք ունենք հստակ մոտեցում, որ դրանք ժամանակավոր են և պետք է դուրս բերվեն”,-հայտարարեց Տիգրան […]

Մեր ընդդիմախոսների փաստարկները քաղաքական են. վարչապետը` “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի քննադատներին

Պատրաստվում է արդյոք կառավարությունը կրկին հետ կանչել “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագիծը` հաշվի առնելով պատգամավորների քննադատությունները: Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին այս հարցն ուղղվեց: “Այն հարցադրումներըլ, որ ներկայացվել են մեզ, ավելի շատ ունեն քաղաքական բովանդակություն եւ պայմանավորված են նախընտրական տրամադրություններով”,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշեց, որ նախագծի […]

Մարտի 1-ին հայ արիները փառաբանելու են Հայր Արային

Հայ-արիական միաբանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.’ Առաջին անգամ է, որ մերօրյա հայ արիադավան-հեթանոս համայնքում մարտի 1-ին կնշվի Աստվածահայր Արայի հրաշագործության տոնը: Հայր Արան հայ տեսակի Հայր Աստվածը՝ Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածն է: Երկրում, նաեւ Հայկական լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է երկրային նիրհած բնությունը: Եվ […]

Բնապահպանական երեք հարց կառավարությանը

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարությանը հարց ուղղեց Զանգեզուրի, Թեղուտի խնդիրների եւ Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարության վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց, որ Քաջարանի հետ կապված հարցը դեռեւս քննարկման փուլում է եւ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի որոշ տարածքներում բացառիկ`գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու […]

Մահ բանակում. քննչական խումբը դեպքի վայրում է

Փետրվարի 29-ին ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը: Ըստ աղբյուրի, միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Դավթյանը  Henaran.am-ին տեղեկացրեց, որ քննչական […]

Մերիլին Մոնրոն կդառնա Կաննի կինոփառատոնի խորհրդանիշը

Լեգենդար Մերիլին Մոնրոն կդառնա Կաննի 65-րդ կինոփառատոնի խորհրդանիշը: Այդ մասին տեղեկացնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը: 2012-ի օգոստոսին կլրանա Մոնրոյի մահվան 50-րդ տարելիցը: Դերասանուհին մահացել է 1962-ի օգոստոսի 5-ին Լոս Անջելեսում` 36 տարեկանում: “Մահվանից 50 տարի անց էլ Մերիլինը մնացել է կինեմատոգրաֆիայի գլխավոր դեմքերից մեկը: Նրա գեղեցկությունը, առեղծվածային կերպարը եւ գայթակղելու հմտությունները այսօր էլ շարունակում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված