16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Բնապահպանական երեք հարց կառավարությանը

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կառավարությանը հարց ուղղեց Զանգեզուրի, Թեղուտի խնդիրների եւ Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարության վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց, որ Քաջարանի հետ կապված հարցը դեռեւս քննարկման փուլում է եւ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի որոշ տարածքներում բացառիկ`գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու հարց է դրվում: Պատգամավորի այն դիտարկմանը, թե կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայի նորմերը, նախարարը պատասխանեց, որ խոսքը միայն հանրային պատշաճ իրազեկմանն է վերաբերում:

Իսկ Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարության հետ կապված հարցին ի պատասխան, նախարարը նշեց, որ մայրաքաղաքում կանաչապատման ծրագրեր են իրականացվել վերջին տարիներին`  առաջադրվելով Երևան քաղաքի գլխավոր հատակագծով ու համայնքների գոտիավորման սկզբունքով : Պատգամավորի դիտարկմանը , թե տեղյակ է արդյոք նախարարը քաղաքաշինական եւ բնապահպանական նորմերին, որոնց խախտմամբ Մաշտոցի այգում շինարարություն է իրականացվում, նախարարը դրական պատասխան տվեց:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ