16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մեր ընդդիմախոսների փաստարկները քաղաքական են. վարչապետը` “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի քննադատներին

Պատրաստվում է արդյոք կառավարությունը կրկին հետ կանչել “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագիծը` հաշվի առնելով պատգամավորների քննադատությունները: Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին այս հարցն ուղղվեց:

“Այն հարցադրումներըլ, որ ներկայացվել են մեզ, ավելի շատ ունեն քաղաքական բովանդակություն եւ պայմանավորված են նախընտրական տրամադրություններով”,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշեց, որ նախագծի լրամշակման փուլում կառավարությունը հաշվի է առել միջազգային փորձագետների կարծիքը:

“Կարծում եմ երկու հարթություն գոյություն ունի` արդյոք օրենքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, թե ոչ, ծածկում է արդյոք այն քաղաքական ռիսկերը, որոնց մասին խոսում են մեր գործընկերները: Այստեղ մենք ստացել ենք դրական եզրակացություն: Երկրորդ հարթությունը քաղաքականն է` նախընտրական տրամադրությունների ներքո:

Մենք ընմռնումով ենք մոտենում, որ մեր ընդդիմախոսները առիթն օգտագործում են քաղաքական հարթության մեջ ինչ-որ փաստարկներ հնչեցնելու համար”,-հավելեց վարչապետը: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը քննադատեց օրինագիծը եւ նշեց, որ ԱԺ-ն “տրյապկայի” է վերածվում, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ համամիտ չէ այդ կարծիքին:

Վարչապետը նշեց , որ կառավարությունը չի պատրաստվում հետ կանչել լրամշակված նախագիծը: “Եթե Ազգային ժողովը հավանության է արժանացնում օրենսդրական նախաձեռնսությունները, մենք բոլորս պարտավոր ենք հարգել այն, եթե Ազգային ժողովը չի ընդունի օրենքի նախագիծը, ապա դա էլ կլինի որոշում”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ