10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2012

Ալիկ Արզումանյանը բացառել է ՀԱԿ-ի հետ դաշինքի հնարավորությունը եւ հերքել Օսկանյանի հետ հանդիպման լուրը

ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ բացառում է “Ազատ դեմոկրատների” եւ ՀԱԿ-ի նախընտրական դաշինքի հնարավորությունը: “Նույն գետը երկու անգամ չեն մտնում”,-չինական հայտնի ասացվածքն է հիշել նախկին ՀՀՇ-ական, այժմ “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանը: Նա ասել է, որ ՀՀՇ-ն նահանջ է ապրել ազատական գաղափարներից և գործում է ՀԱԿ-ի համար: Միեւնույն […]

Հրազդանցի աղջնակի մահվան մեջ կասկածյալ բժիշկը աշխատանքի չի գնում

“Հրազդան”բժշկական կենտրոնում կատարված նշագեղձերի վիրահատությունից հետո մահացած 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի բժիշկը իր հաշվին արձակուրդ է վերցրել: Նա աշխատանքի մեջ է եւ առողջապահության նախարարության հանձնաժողովը, որը զբաղվում է դեպքի քննությամբ, նախնական վերլուծության ժամանակ, երեւի որոշում կկայացնի բժշկի հետագա գործունեության մասին: Henaran.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետարանի առողջության եւ սոցապահովության վարչության պետ Գայանե Մարտիրոսյանը այլ մանրամասներ չասաց: Նրա […]

Աշխարհի ամենակարճահասակ մարդը /վիդեո/

Նեպալի Դենգ կոչվող տարածքում բնակվող 72-ամյա Չենդրա Բահադուր Դենգիի ընտանիքի անդամները պնդում են, որ վերջինս աշխարհի ամենակարճահասակ մարդն է: Ըստ նրանց` Չենդրան 56 սմ հասակ ունի, այսինքն` գրեթե 4 սմ-ով ավելի կարճ է, քան պաշտոնապես գրանցված աշխարհի ամենակարճահասակ մարդը` ֆիլիպինցի Յունրեյ Բալավինգը: Չենդրան ընտանիքի 6 որդիներից 4-րդն է: Նա նշել է, որ չի նկատվել որպես […]

Սեփական երեխաներին խեղդամահ արած մոր դատը հետաձգվեց

Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատարանի Վեդիի նստավայրում սկսվեց  2011թ. սեպտեմբերի 6-ին իր մանկահասակ երեխաներին խեղդամահ արած Ոոզա Ալոյանի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ  Ալոյանի նկատմամբ խափանման միջոց Էր ընտրվել հարկադիր բուժումը “Նուբարաշեն” ՊՓԲԸ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում: Ըստ բժշկական եզրակացության, Ռոզան  անմեղսունակ է: Նրա փաստաբան Լուիզա Հարությունյանը պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես է […]

ՀՀ արտգործնախարարը կմեկնի Գերմանիա

ՀՀ  Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Գերմանիա: Փետրվարի 3-5-ը նախարարը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի անվտանգության հարցերով ամենամյա համաժողովին:

‘Սարդարապատ’ շարժումը բաց նամակ է հղել Շառլ Ազնավուրին

Այսօր ‘Սարդարապատ‘ շարժումը բաց նամակ է հղել հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որում մասնավորապես ասված է.’ Պատվարժան մաեստրո, oրերս Ֆրանսիայի Սենատի կողմից օրինականացված Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացումը ոչ միայն արդարության ու քաղաքակրթության հաղթանակ է, այլեւ հայկական կազմակերպությունների ու անհատների տեւական պայքարի արդյունք, որի մեջ անգնահատելի է նաեւ Ձեր ներդրումը։ Սակայն այդ նույն քաղաքակրթական արժեքները՝ խոսքի […]

NASA-ն որոշել է հետազոտել Լուսնի եւ Մարսի մակերեւույթները /վիդեո/

Ամերիկացի գիտնականները որոշել են առաջինը լինել լուսինն ուսումնասիրելու գործում եւ արդեն զգալի առաջընթաց են գրացել Երկրի արբանյակի ուսումնասիրության համար ստեղծված տեխնոլոգիաների ոլորտում: NASA-ն կատարել է տիեզերական ամենագնացի հերթական փորձարկումը, որն ստեղծվել է Jet Propulsion Laboratory-ի եւ Կալիֆորնիայի Տեխնոլոգիական համալսարանի հետ համատեղ: Սարքը, որը պետք է հետազոտի Լուսնի եւ Մարսի մակերեւույթները, աչքի է ընկնում ոչ այնքան […]

Ի՞նչ կանի Ֆինանսների նախարարությունն այս տարի

 Այսօր ՀՀ ֆինանսների նախարարը լրագրողներին ներկայացրեց 2012թ. նախարարության գերակայությունները, որոնք Վաչե Գաբրիելյանի խոսքով, չորսն են: Առաջինը պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներն են: Բարեփոխումների շրջանակներում փորձարարական 10 գերատեսչությունների կողմից ՀՀ  2013-2015 թթ-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի հետ մեկտեղ, յուրաքանչյուրը ներկայացնելու է մեկական բյուջետային ծրագրի նկարագիր: Երկրորդ գերակա ուղղությունը Վաչե […]

120 հազար ընտանիքներ կօգտվեն սոցիալական փաթեթից. ֆինանսների նախարար

2012թ հունվարից ՀՀ-ում ներդրվում է սոցիալական փաթեթը, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակեր­պություն­ների վարչա­կան եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների  համար: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված