22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ալիկ Արզումանյանը բացառել է ՀԱԿ-ի հետ դաշինքի հնարավորությունը եւ հերքել Օսկանյանի հետ հանդիպման լուրը

ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ բացառում է “Ազատ դեմոկրատների” եւ ՀԱԿ-ի նախընտրական դաշինքի հնարավորությունը:

“Նույն գետը երկու անգամ չեն մտնում”,-չինական հայտնի ասացվածքն է հիշել նախկին ՀՀՇ-ական, այժմ “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանը: Նա ասել է, որ ՀՀՇ-ն նահանջ է ապրել ազատական գաղափարներից և գործում է ՀԱԿ-ի համար:

Միեւնույն ժամանակ, Ալիկ Արզումանյանը չի բացառել ՀԱԿ-ի հետ համագործակցությունը ընտրակեղծիքները բացառելու հարցում: Ալիկ Արզումնանյանը բացառել է դաշինքի հնարավորությունը նաեւ ՀՅԴ-ի հետ:

“Մենք ընտրությունների նախաշեմին ՀՅԴ-ի հետ համագործակցելու որևէ խնդիր չունենք, բայց միասնական դաշինքն անհնար է, քանի որ “Ազատ դեմոկրատների և ՀՅԴ-ի գաղափարախոսությունները ծայր բևեռներում են գտնվում”,-ասել է նախկին ՀՀՇ-ականը :

Ինչ վերաբերվում է “Ժառանգությանը”, նախկին արտգործանխարարն ասել է, որ երկու կուսակցությունները գաղափարական ընդհանրություն ունեն: Նա անդրադարձել է նաեւ իր եւ Վարդան Օսկանյանի հարաբերություններին եւ նշել, որ վերջինիս հետ իր հրաժարականից հետո չի հանդիպել, իսկ  ՛՛Սիվիլիթասում՛՛ նախկին արտգործնախարարը պարզապես ողջունել է իրեն:

Արզումանյանը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, թե Սիվիլիթաս հիմնադրամում նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ալիկ Արզումանյանի միջեւ հանդիպում է եղել:

Խոսելով մարտի 1-ի դեպքերին Վարդան Օսկանյանի ունեցած առնչության մասին, Ալիկ Արզումանյանն ասել է.”Ես նրան մարդասպան չեմ անվանել: Ես ասել եմ, որ նա կարեւորագույն պատասխանտուներից մեկն է, որովհետեւ Վարդան Օսկանյանն էլ, երբ ժողովրդի վրա կրակում էին, տարածում էր ճշմարտությանը չհամապատասխանող լուրեր՝ ընդդիմադիր խաղաղ ցուցարարներին վերագրելով ապօրինի գործողություններ եւ պաշտպանում էր  իշխանության  նախապատրաստվող սպանդի ողջ գործընթացը եւ նաեւ հատուկ դրություն մտցնելը:

՛՛Այդքանով նա կիսում է մյուս իշխանավորների  հետ ողջ պատասխանատվությունը մարտի 1-ի զարգացումների համար”,-նկատել է Արզումանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ