26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրազդանցի աղջնակի մահվան մեջ կասկածյալ բժիշկը աշխատանքի չի գնում

Միլենա Մարտիրոսյան

“Հրազդան”բժշկական կենտրոնում կատարված նշագեղձերի վիրահատությունից հետո մահացած 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի բժիշկը իր հաշվին արձակուրդ է վերցրել: Նա աշխատանքի մեջ է եւ առողջապահության նախարարության հանձնաժողովը, որը զբաղվում է դեպքի քննությամբ, նախնական վերլուծության ժամանակ, երեւի որոշում կկայացնի բժշկի հետագա գործունեության մասին:

Henaran.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետարանի առողջության եւ սոցապահովության վարչության պետ Գայանե Մարտիրոսյանը այլ մանրամասներ չասաց: Նրա խոսքով, թե’ մարզպետարանի, թե’ առողջապահության նախարարության հանձնաժողովներն աշխատում են ու թերեւս վերջնական եզրակացությունը կլինի մեկ ամսից:

“Դատաբժշկական փորձաքննություններ են նշանակված, եւ պաշտոնապես դեռ ոչինչ չենք կարող ասել”,-նշեց տիկին Մարտիրոսյանը, հավելելով, որ բժիշկը համապատասխան բարձրագույն կրթություն ունի, վերապատրաստված է, մեկ տարվա աշխատող է այդ կենտրոնում եւ 250-ից ավելի վիրահատություն է արել: Նշենք, որ Միլենային վիրահատած բժիշկը 33 տարեկան է:

“Այս պահին կարող եմ ասել, որ մինչեւ օրս նրա կատարած որեւէ վիրահատություն բարդություն չի ունեցել”,-ասաց վարչության պետը: Henaran.am-ի այն հարցին, թե ճիշտ է արդյոք , որ երեխան տանը  տապակած կարտոֆիլ է կերել, ինչն էլ հանգեցրել է շնչահեղձության եւ արյունահոսության` տիկին Մարտիրոսյանն ասաց.

“Խոսակցություններ են, ինչպես դուք, ես էլ եմ լսել, բայց սպասենք փորձաքննության արդյունքներին: Եվ մի բան էլ, բժիշկը ծնողներին խորհուրդ էր տվել, որ ջրիկ, փափուկ ուտեստներ տան: Կարծում եմ նաեւ հարուցված քրեական գործը կպարզի, թե իրականում ինչ է եղել”:

Լուսանկարը` Aravot.am-ի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ