28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

‘Սարդարապատ’ շարժումը բաց նամակ է հղել Շառլ Ազնավուրին

Այսօր ‘Սարդարապատ‘ շարժումը բաց նամակ է հղել հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որում մասնավորապես ասված է.’ Պատվարժան մաեստրո, oրերս Ֆրանսիայի Սենատի կողմից օրինականացված Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացումը ոչ միայն արդարության ու քաղաքակրթության հաղթանակ է, այլեւ հայկական կազմակերպությունների ու անհատների տեւական պայքարի արդյունք, որի մեջ անգնահատելի է նաեւ Ձեր ներդրումը։ Սակայն այդ նույն քաղաքակրթական արժեքները՝ խոսքի ու հավաքների ազատությունները, որոնք հնարավոր են դարձնում  արդարության հաստատումն ընդհանրապես, ցայսօր Հայաստանում մնում են բանտարկված:

Քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, նախաձեռնությունների, դիմադրական շարժումների և խմբերի բոլոր փորձերը որոշակի ձևով շտկելու ստեղծված իրավիճակը, ժողովրդին իրազեկելու գոյություն ունեցող վտանգների մասին, անցկացնելով հանրային քննարկումներ, հավաքներ, բախվում են իշխանությունների կողմից ստեղծված անվերջ խոչընդոտների, դահլիճներ չտրամադրելու միջոցով,  ինչպես նաև իշխանության հետ սերտաճած օլիգարխներին պատկանող լրատվամիջոցների ու հեռուստատեսությունների միջոցով իրականացվում է տեղեկատվական շրջափակում: Նշված արգելքները ուղղված են հատկապես ‘Սարդարապատ‘  նախաձեռնության դեմ։

Առկա պայմաններում  դիմում եմ Ձեզ խնդրանքով և առաջարկությամբ` իշխանությունների կողմից հատկացված Ձեր անվան տուն-թանգարանը փոխանցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարիքների համար, ապահովելով այնտեղ խոսքի եւ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքները ու վերածելով այն իրական ազատ խոսք հնչելու տարածքի, ինչպես հարիր է Ձեր անվանն ու համաշխարհային համբավին:

Սիրով և հարգանքներով`կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան ‘

Henaran.am-ին փոխանցում են ‘Սարդարապատ’ շարժման մամուլի գրասենյակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ