Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով Շվեյցարիայի դատախազը գործ է հարուցել Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ

Ցյուրիխի դատախազությունը երկուշաբթի օրը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով դատական գործ է հարուցել Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի ձայնը”` վկայակոչելով “Թըդեյզ Զաման” թուրքական պարբերականին: Բաղըշի դեմ գործ հարուցելու համար հիմք է դարձել Շվեյցարիայի հայ համայնքի կողմից ներկայացված բողոքը: Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվայգն այս կապակցությամբ ասել է, […]