23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ-ռուսական հարաբերությունները սերտացել եւ ջերմ են դարձել. ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Զուբկովին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու երկկողմ ձգտումը շատ լավ մթնոլորտ են ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար: Նախագահի խոսքով, երկու երկրների միջեւ տարեցտարի աճում է ապրանքաշրջանառությունը, մեծանում է ռուսական  կապիտալով համատեղ ձեռնարկությունների քանակը, ավելի բազմազան է դառնում հումանիտար համագործակցությունը:

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալը նշել է, որ 2008 թվականին Հայաստան կատարած իր նախորդ այցից հետո՝ անցած չորս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի սերտացել եւ ջերմ են դարձել: Դրանք, Վիկտոր Զուբկովի խոսքով, ամրապնդվել են նաեւ բարձր մակարդակի փոխայցելություններով, այդ թվում՝ նախագահ Սերժ Սարգսյանի անցյալ տարվա հոկտեմբերին ՌԴ կատարած պետական այցով:

Վիկտոր Զուբկովը հավաստիացրել է, որ երկու երկրների կառավարություններն ակտիվ աշխատանք են իրականացնում այդ փոխայցելությունների ընթացքում ՀՀ եւ ՌԴ նախագահների կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվել է ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի համանախագահների հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ Երեւանում:

Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցության զարգացումը գյուղատնտեսության, էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում:

Henaran.am-ին փոխանցում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ