22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սոֆի Մխեյանի տեսահոլովակը` ԱԺ-ի հաշվին. Չորրորդ ինքնիշխանություն

Երեկ Ազգային ժողովի աշխատանքային առաջին օրը Աժ-ում այնքան ցուրտ էր, որ պատգամավորների շրջանակներում անեկդոտ ծնվեց, թե երեւի երգչուհի Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է նկարահանում:

Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանությունն” ու շարունակում.”Բանն այն է, որ Աժ ղեկավարությունը որոշել է խնայողություններ անել նաեւ շենքը նորմալ ջեռուցելու հարցում: Իսկ այս հարցում “շեֆը” Աժ աշխատակազմի նորանշանակ ղեկավարն է` Գագիկ Մխեյանը, որը երգչուհի Մխեյանի հայրն է:

Գագիկ Մխեյանի նախորդը` Գեղամ Ղարիբջանյանն, օրինակ, տնտեսում էր շենքի էլեկտրաէներգիան, իսկ Մխեյանը` ջեռուցման ծախսերը կրճատելու նպատակ է հետապնդում”:
Օրերս, երբ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը հանդիպել է լրագրողներին, “ՉԻ”-ի հարցին պատասխանելով, ասել է, թե Աժ-ից վերացնելու է այն արատավոր պրակտիկան, համաձայն որի` Աժ շենքից դուրս եկողների պայուսակները ստուգվում են: Դա Գեղամ Ղարիբջանյանի մտահղացումն էր. նա այդպիսով պայքարում էր, որ Աժ գույքը մնա տեղում եւ չանհետանա: Ավելի որոշակի ասած` պայքարում էր գողության դեմ: Նիկոյանը օրերս խոստացել էր լրագրողներին հանձնարարել վերջ տալ այդ վիրավորական գործընթացին: “Խոստումն, ինչպես միշտ, մնաց անկատար: Երեկ թե Աժ շենք մտնողների, թե այնտեղից դուրս եկողների պայուսակները ստուգվում էին` անցկացնելով համապատասխան սարքերի տակով”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ