25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մանկապիղծի հարազատները ժամանակ են ձգում. Հայկական ժամանակ

“Միքայելյան” վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը “Հայկական ժամանակ” թերթի հետ զրույցում հայտնել է, որ եթե այսօր-վաղն էլ մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոոսյանի հարազատները նրա վիրահատության համար համաձայնություն չտան, իրենք ստիպված կլինեն Տեր-Պողոսյանին դուրս գրել հիվանդանոցից, ինչից հետո նա կրկին կտեղափոխվի մեկուսարան:

Ըստ թերթի, աղիքային քաղցկեղի վիրահատության համար “Երեւան-Կենտրոն” ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված Տեր-Պողոսյանը նախորդ շաբաթ խնդրել էր իրեն չվիրահատել, որպեսզի մասնակցի ուրբաթ օրը կայանալիք վերաքննիչ դատավարությանը: Բժիշկները ընդառաջել Էին նրան` պայմանով, որ երկուշաբթի կամ երեքշաբթի վիրահատեն:

Երեկ, սակայն, թեեւ բժիշկները Տեր-Պողոսյանի կնոջը կանչել են վիրահատության հարցը քննարկելու, սակայն նա չի ներկայացել: “Մելքոնյանն ասել է` գուցե այսօր ներկայանա, նաեւ հավելել, որ իրենք արդեն  այլ վիրահատություն  են պլանավորել”,-գրում է թերթը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ