29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երիցյանը ծեծել է երիտասարդին, ապա մտցրել մեքենայի բեռնախցիկը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, փետրվարի 4-ին, ժամը 15:00-ին, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Երեւանի Պարոնյան փողոցում գործող “Ուրարտու” ռեստորանի մոտից, հանցագործություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նշված ռեստորանի գործադիր տնօրեն, 45-ամյա Աշոտ Երիցյանին:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, Երիցյանը` փետրվարի 2-ի ժամը 20.00-ից մինչեւ փետրվարի 3-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, մի կնոջ հետ միասին Պարոնյան փողոցում գործող “Մասկարադ” կարաոկե բարում, ապա “Ուրարտու” ռեստորանում եւ Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 37 շենքի մուտքում, ծեծի են ենթարկել 24-ամյա Արտակ Գ.-ին, որից հետո նրան Ա. Երիցյանի “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայով տեղից տեղ են տեղափոխել:

Այդ ընթացքում  Երիցյանը Արտակ Գ.-ի նկատմամբ բռնություն կիրառելով՝ նրան մտցրել է մեքենայի բեռնախցիկը՝ զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Փետրվարի 4-ին, ժամը 18.00-ին, Արտակ Գ.-ից ընդունվել է հաղորդում:

Հարուցված  է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ