19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Ալեքսանդր Լուկաշենկոյի պահվածքին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումները Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպմանը ներկայացնելը կոռեկտ չէր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն կարծիք հայտնեց ՀՀ ԱԳՆ  խոսնակ Աննա Նաղդալյանը: Որքանով է ճիշտ նույն անվտանգային բլոկում գտնվող Բելառուսի ղեկավարի քայլը՝ Հայաստանի հակառակորդ երկրի ներկայացուցչի հետ քննարկել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանեց. «Բնականաբար, այս […]

Քաղաքացիները հրաժեշտ են տալիս Յուրի Վարդանյանին /ֆոտո/

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քաղաքացիները հրաժեշտ են տալիս աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանին։   Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Պաշտոնական Բաքուն կոչ է արել Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում ունեցած ելույթին, որում նա խոսել է աշխարհի ժողովուրդների՝ օրենքի ուժով ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին: Պաշտոնական Բաքուն կոչ է արել Փաշինյանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու նպատակով «հայտարարություններից անցնել գործնական քայլերի»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղի […]

Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ. ՀՀ վարչապետի պատոնակատար

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Ֆորումն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը […]

Ձյունը նստելուն պես կարտոֆիլն ու լոլիկը կթանկանան. Հրաչ Բերբերյան /տեսանյութ/

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը ամփոփելով մթերման սեզոնը լրագրողների հետ հանդիպմանը փաստեց,  որ բանջարեղենի և կարտոֆիլի ցանքատարածությունները այս տարի պակասել են 300 հազար տոննայով:  «Մեկ տարում այսքան նահաջել պատմության մեջ չէր եղել: Սա  պատահական և բնագավառից չհասկացող մարդկանց վատ գործունեության արդյունքն է: 6500  հեկտարից  3200-ը կարտոֆիլի և  1750 հեկտար լոլիկի ցանքատարածության կորուստ է»,-շեշտեց Բերբերյանը:   […]

ԼԳԲՏ, սեքս լուսավորություն դպրոցներում, աղանդավորություն, քարոզչություն ընդդեմ բանակի

Նիկոլ Փաշինյանը հասավ իր նպատակին՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ մեր խորհրդարանի լուծարում իրավունքի ուժով։ Եվ հենց նույն օրն էլ Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ հավաքված մարդիկ իրենց բողոքն արտահայտեցին Փաշինյանի իշխանության օրոք ծաղկող ամեն տեսակի ԼԳԲՏ-ների դեմ։ Խորապես խորհրդանշական է, որ Փաշինյանի կուսակցության հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են երկու օտարերկրյա քաղաքացիներ՝ ոմն […]

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելը այսօրվա իշխանությունների ոչ հեռատես քաղաքականության արդյունքն է /տեսանյութ/

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը խորհուրդ է տալիս հայկական քաղաքական ուժերին, պնդել, որ ՀԱՊԿ-ում պահպանվի Հայաստանի դերը: «Թե ինչ սխալ է գործել Հայաստանը մեր քաղաքական ուժերը պետք է դնեն մի կողմ, և հստակորեն այդ օրակարգի մեջ ձևակերպեն Հայաստանի դիրքորոշումը»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ալավերդյանը: Վերջինս կարծում է, որ ներքին հարցերը գերակա են և պետք […]

2018-ին զոհվել է 34 զինծառայող, որոնց 21%-ը՝ հակառակորդի կողմից

2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:  2018-ին զինված ուժերում զոհվել է 34 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 21%-ը) զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից, իսկ 24-ը (79%) զոհվել են […]

Մարդիկ ինչ առաքելությամբ եկել են, կամաց-կամաց փորձում են իրագործել

Գիտե՞ք, խնդիրն այն չէ, որ Լարա Ահարոնյանենք և իրենց թայֆան ադրբեջանցի ընկերներ ունեն։  Խնդիրն այն է, որ Լարայենք էստեղ՝ Հայաստանում ակցիաների են մասնակցում, որոնց լոզունգներն են՝ ոչ պետությանը, ոչ բանակին, ոչ ազգին…  Խնդիրն այն է, որ Լարան ներկայումս իշխող՝ Քաղաքացիական պայամագիր կուսակցության հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է։ Խնդիրն այն է, որ էդ նույն ակցիաների կարկառուն […]

Խաչատուրովը չի նստելու, որովհետև սրանց համար գլխավորը գործ հարուցելը, մարդուն խայտառակ անելն է. Գուրգեն Եղիազարյան

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին  Սանկտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի