23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելը այսօրվա իշխանությունների ոչ հեռատես քաղաքականության արդյունքն է /տեսանյութ/

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը խորհուրդ է տալիս հայկական քաղաքական ուժերին, պնդել, որ ՀԱՊԿ-ում պահպանվի Հայաստանի դերը:

«Թե ինչ սխալ է գործել Հայաստանը մեր քաղաքական ուժերը պետք է դնեն մի կողմ, և հստակորեն այդ օրակարգի մեջ ձևակերպեն Հայաստանի դիրքորոշումը»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ալավերդյանը:

Վերջինս կարծում է, որ ներքին հարցերը գերակա են և պետք է ոչ թե հետ կանչել, այլ՝ Յուրի Խաչատուրովին մեկ այլ քարտուղարով  փոխարինելու մասին հարցը դնել:

Քաղաքագետ Վոլոդյա Հովհաննիսյանը կիսելով Լարիսա Ալավերդյանի կարծիքը փաստեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելը այսօրվա իշխանությունների  ոչ հեռատես և ազգային անվտանգության ծանր հարված հասցնող քաղաքականության արդյունքն է, որի հետևանքով  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը  անցնելու է Բելառուսին:

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար, և այն կորցնելով մենք կորցնում ենք ռազմաստրատեգիական զարգացման և զինտեխնիկայի համալրման կարևորագույն միջազգային գործոններից մեկը»,-ասաց Հովհաննսիյանը:

Հիշեցնենք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ից՝ երեք տարի ժամկետով։

2008 թվականին Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Սակայն Հայաստանը հետ կանչեց Խաչատուրովին, և նա նոյեմբերի 2-ին ազատվեց այդ պաշտոնից։

ՀԱՊԿ կանոնների համաձայն՝ Խաչատուրովից հետո այդ պաշտոնը պետք է անցներ Բելառուսի թեկնածուին։

Ավելին` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ