04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրատապ

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում նաև մառախուղ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:  Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ նոյեմբերի 3-ի […]

Նոր խթան արտագաղթին. Հայկական Ժամանակ

Հոկտեմբերի 31-ին Ռուսաս­տանի նախագահ Վլադի­միր Պատ ինը ստորագրել է «2019-2025 թթ. Ռուսաստա­նի Դաշնության միգրացի­ոն պետական քաղաքակա­նության հայեցակարգը»: Այդ մասին նա հայտարարել է Հա­մերկրացիների համաշխարհային կոնգրեսի նիստի ընթացքում: Պուտինը նշել է, որ նոր հայեցակարգով նաեւ դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը «հա­մերկրացիների» նախկին խորհր­դային երկրներում բնակվող «ռու­սական աշխարհի» մաս կազմող քաղաքացիների համար: «Համերկրացիներ» ծրագիրն անցկացվում է 2007 […]

Դա շատ կարճ ժամանակ է ընտրություններին պատրաստվելու համար. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի իշխանությունները բավական սեղմ ժամանակ են հատկացրել երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստման համար, նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, գրում է ռուսական «РИА Новости» գործակալությունը: «Իրականում ես մտածում եմ, որ դա շատ կարճ ժամանակահատված է, սակայն զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա համախմբում, հանրային աջակցություն, իր լեգիտիմության աջակցությունը», – […]

Բաքվից առաջարկ են հղել Երեւանին

Ադրբեջանը ՀՀ-ին առաջարկել է երկու կողմում ձերբակալված անձանց և գերիներին փոխանակել՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը՝  վկայակոչելով իրաղբյուրին և հավելելով, որ Երևանը դեռևս չի պատասխանել: «Հայկական կողմին 2 կողմում ձերբակալված անձանց «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու պաշտոնական առաջարկ է արվել, սակայն Երևանը դեռևս չի արձագանքել»,- հայտնել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ Ադրբեջանը ՀՀ-ին […]

Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Խաչատուրովը ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականին։ Հիշեցնենք` հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու […]

Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մարտի 1-ի» գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը: Վահագն Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ:  ՀՔԾ-ն  հաղորդել էր, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար:  Վահագն Հարությունյանը իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի և անձնական բնույթի հետապնդում […]

Ղարաբաղյան կարգավորումը կախված է Հայաստանի քաղաքական իրավիճակի զարգացումից. Լավրով

Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերել դժվար թե ստացվի, քանի դեռ Հայաստանի քաղաքական իրավիճակը չի կայունացել, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք հասկանում ենք, որ մինչև բուռն ներքաղաքական գործընթացները չավարտվեն, որոնց մենք հետևում ենք, հազիվ թե դիտարկվեն հստակ տարբերակներ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի խնդրի լիարժեք կարգավորման համար», […]

Մահացել է Յուրի Վարդանյանը

ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Քննարկվում է նրա մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը: Իր կարիերայում Վարդանյանը 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել, այդ թվում եւ Օլիմպիական խաղերում՝ երկամարտի ցուցանիշը հասցնելով ռեկորդային 405 կգ-ի: 2013-2014 թվականներին եղել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, […]

Ո՞ր դեպքում «Սասնա Ծռերի» հանդեպ համաներում չի կիրառվի. Զեյնալյան

«Սասնա Ծռեր» խմբի հանդեպ համաներման կիրառման հարցում պետք է հավասարակշռենք բոլոր կողմերի իրավունքները։ «Պետք է իրականացնենք նաև սպանվածների, պատանդառուների ու ֆիզիկական, մարմնական վնաս կրած անձանց իրավուքների պաշտպանություն։ Եթե նրանք առարկեն, այս համաներումը չի կիրառվի», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Անդրադառնալով որոշակի քննադատությանը ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրված «Սասնա […]

Ափսոսանքով ու մտահոգությամբ եմ հեռանալու. Արա Բաբլոյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ուղերձով խորհրդարանի արձակման կապակցությամբ: Նա ընդգծել է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչև յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: «Ակնհայտ է, որ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորական կազմն առանձնացավ իր խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ: Դա մեր գործընկերների բարձր պրոֆեսիոնալիզմի, քաղաքական կամքի ու իմաստության արդյունքն էր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի