05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դադարեցրեք պետական մակարդակով կազմակերպված քաղաքացիների թալանը. Վարուժան Բաբաջանյան

Տավուշի մարզում ԲՀԿ վարկանիշային թեկնածու Վարուժան Բաբաջանյանի հոդվածը ծայրահեղ բարձր տուգանքների մասին …

Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ աշխատավարձերը անհամեմատ բարձր են՝ միջինը՝ 450 000 դրամ, դեռ մինչև վերջերս շարունակում էր պահպանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված նվազագույն տուգանքի չափը՝ 300 ռուբլի կամ 3600 դրամ՝ հայկական արժույթով:

Հայաստանում, երբ միջին իրական աշխատավարձը չի գերազանցում 80000 դրամը (պաշտոնական վիճակագրությունը այլ թիվ է ներկայացնում, սակայն խոցելի սոցիալական խմբերի ամսական միջինը չի գերազանցում 80.000 դրամը), տուգանքի նվազագույն չափը սահմանված է 5000 դրամ, ընդ որում արագաչափերի տեղադրումից հետո յուրաքանչյուր ընտանիք ամսեկան նվազագույնը 2 ծրար է ստանում, որտեղ արագության խախտման համար տուգանքի անդորրագրեր են՝ նվազագույնը 5000-10 000 դրամ:

Հետաքրքիր է, թե մեր երկրի միջին աշխատավարձերի համեմատությամբ աղետալի չափերի հասնող այս տուգանքների չափը որ մի մտքի տիտանն է որոշել: Ով է որոշել, որ նմանատիպ ցածր եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին պետք է ոչ թե տուգանվի վարչական խախտման համար, այլև կեղեքվի բառիս բուն իմաստով: Ի վերջո, մեր պետության մեջ ընդունված որևէ սակագին երբևիցե հարմարեցվելու՞ է քաղաքացու գրպանին, թե ոչ, նամանավանդ, որ խոսքը վերաբերվում է ոչ թե մատուցվող ծառայության, այլ ընդամենը խախտումների համար գանձվող տուգանքներին:

Ստացվում է, որ 80000 դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացին իր աշխատավարձի շուրջ 35 տոկոսը պետք է ուղղի տուգանքների սպասարկմանը: Համեմատեք Ռուսաստանի աշխատավարձերն ու տուգանքների չափերը և կտեսնեք, որ մեզ մոտ ուղղակի բարձր մակարդակով կազմակերպած թալան է:

Այսօր գործող դրույքաչափերը հասանելի են Հայաստանում ապրող անգամ պաշտոնյաներից շատ քչերի գրպանին, եթե հաշվի չառնենք այն, որ Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարն ստանում է 6,2մլն դրամ, ԿԲ նախագահը` 1,35 մլն դրամ, ֆինանսական հաշտարարը` 1,2 մլն դրամ:

Եթե երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ապրեն իրական աշխատավարձով և երբեմն Երևանում երթևեկեն ոչ թե ծառայողական, այլ անձնական ավտոմեքենայով՝ վստահ եմ, որ տարատեսակ վճարումների պատճառով հազիվ ծայրը ծայրին կհասցնեն:

Իհարկե, կարող են հնչել կարծիքներ՝ խախտում մի արեք, չեք տուգանվի: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ պետավտոտեսչությունում միայն հրեշտակներ են աշխատում և պարզապես հիշենք՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը հանցագործություն չէ, անգամ զանցանք չէ, ուղղակի անհնար է Երևանի նման խիտ երթևեկություն ունեցող քաղաքում խախտումներ չանել:

Հաճախ մարդիկ տուգանքի ծանուցումներ են ստանում անգամ այն դեպքում, երբ մի քանի վայրկյանով կանգնել են՝ ուղևոր նստեցնելու կամ իջեցնելու համար: Սա ինչ մոտեցում է՝ ամեն գնով շորթել մարդկանց: Չեմ խոսում հանրապետության ճանապարհների ամբողջ երկայնքով ամեն օր մեր վարորդներին «ակտավորող» տեսուչների մասին:

Սոցիալական նմանատիպ լարված իրավիճակում կառավարությունը պետք է նվազեցնի մարդկանց սոցիալական բեռը: Թե չէ մի ամբողջ պետություն մնացել է օրինախախտ վարորդների հույսին:

Խեղճուկրակ, անհեռանկար, չբեր տնտեսության դասական օրինակ…

Վարուժան Բաբաջանյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ