Մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրվելու ժամկետը. Տիգրան Մուկուչյան
Ըստ գործող Ընտրական օրենսգրքի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու ժամկետը մեկնարկում է այսօրվանից, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Արտահերթ ընտրությունների դեպքում առաջադրման ժամկետը մեկնարկում է այսօրվանից: Պարբերաբար, երբ կստացվեն առաջադրման փաստաթղթեր, ԿԸՀ-ն կհրապարակի տեղեկատվություն», – ասաց Տիգրան Մուկուչյանը։ Դիտարկմանը՝ համապետական ընտրություններ համար կարճ չէ՞ սահմանված 12-օրյա քարոզարշավը, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց, որ ժամկետը որոշվել է […]