05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Blognews.am-ի դեմ քրգործ է հարուցվել

Blognews.am-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կյանքի խոսք» աղանդը՝ Վարչապետի օգնականի օժանդակությամբ, քրեական գործի հարուցում է հրահրել BlogNews.am-ի նկատմամբ

Ժամեր առաջ ինձ զանգահարում է ֆեյսբուքյան պատվարժան կամրադներից մեկը ու իրազեկում է, որ ինձնով արդեն ԱԱԾ-ն է զբաղվում և այդ ինֆոն տարածել է forrights.am կայքը։ Մտնեմ ու տեսնեմ ի՞նչ․ оказывается, ես ու իմ կայքը կրոնական ատելություն հրահրելու մեջ ենք մեղադրվում։ Պատճառն էլ կոնկրետ այս հոդվածն է։

Այսօր արդեն անոնս արել էի forrights.am-ի տված հոդվածի վերաբերյալ․ ստեղծված իրավիճակում ինձ մի քանի հարցեր են հետաքրքրում, որոնք ուզում եմ բարձրացնել հիմա, քանի դեռ չեն լրացրել նախաքննության գաղտնիքի отмазка-ով․

– ՀՀ վարչապետի ո՞ր օգնականը դերակատարություն ունի լրատվամիջոցի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցում։

– ՀՀ վարչապետի օգնականը այդ ի՞նչ նյութեր է տրամադրել հոկտեմբերի 1-ին, որոնց հիման վրա օգոստոս-սեպտեմբեր վաղեմության թեմայով քրեական գործ են հարուցել։

– Կյանքի Խոսքը մի քիչ չի՞ գերագնահատում իր հնարավորությունները՝ պատերազմ հայտարարելով ՀՀ-ում ամենախոշոր լրատվամիջոցներից մեկին։

Ստեղծված իրավիճակում, ուզում եմ նաև մի քանի ակնարկ անել․

– Ես ուզում եմ հավատալ, որ այս քրեական գործի հարուցումը որևէ աղերս չունի ՀՀ քաղաքական ղեկավարության հետ, չնայած այն հանգամանքին, որ նշվում է ՀՀ վարչապետի օգնականի դերակատարության մասին։

– Ես ուզում եմ հավատալ, որ այս հետապնդումը կախված չէ ո՛չ անձամբ իմ սոցիալական ակտիվության, ո՛չ էլ՝ BlogNews.am կայքի անկախ խմբագրական քաղաքականության հետ։

– Ես համարում եմ, որ «Կյանքի Խոսք» աղանդի մեղադրանքները մտացածին են ու թե՛ նշված դրվագում, թե՛ առհասարակ՝ տվյալ աղանդի ու դրա սիամական երկվորյակների դեմ ոչ մի ատելություն չի հրահրվում։

– Ես վստահ եմ, որ արդարությունը կգերակայի, անգամ եթե արդարադատությունը կաղա, անգամ, ի հեճուկս այն հանգամանքի, որ այս աղանդը ամենանվիրական մասնակցությունն է ունեցել «սիրո ու հանդուրժողականության» այս հեղաՇՐՋՄԱՆԸ։

Նաև հավելեմ, որ առավելագույնս հետամուտ ենք լինելու, որպեսզի օրենքի թույլատրված սահմաններում պարզենք, թե կոնկրետ ով ու ինչ դերակատարություն է ունեցել այս ֆարսի մեջ ու մասնավորապես՝ ՀՀ վարչապետի ո՞ր օգնականն է նման անձնուրաց կերպով իրականացնում «Կյանքի Խոսք» աղանդի լոբբինգը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ