2018-ին զոհվել է 34 զինծառայող, որոնց 21%-ը՝ հակառակորդի կողմից
2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:
2018-ին զինված ուժերում զոհվել է 34 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 21%-ը) զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից, իսկ 24-ը (79%) զոհվել են ՀՀ և Արցախի տարածքներում տարբեր պատճառներով:
Չնայած նշված գործերով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 27-ը զոհվել են տեխնիկական պատճառներով, դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից:
Այս տարվա ընթացքում զոհված 34 զինծառայողից 26-ը եղել են ժամկետային զինծառայողներ: Մահվան ելքով միջադեպերի մեծ մասը գրանցվել են Արցախում (22 դեպք), մնացածը՝ (12 դեպք) տեղի են ունեցել ՀՀ–ում։
Ստորև ներկայացնում ենք զոհված զինծառայողների անունները և նրանց մահվան պատճառը և վայրը՝ ըստ համապատասխան գերատեսչությունների տարածած պաշտոնական հաղորդագրությունների։
Մհեր Զիրոյան – Արցախ, մահվան պատճառը՝ շմոլ գազից թունավորում
Պարգև Սարիբեկյան – ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար
Վաչե Չիլինգարյան – Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց
Հարություն Խաչատրյան – Արցախ, չպարզված հանգամանքներում
Հովսեփ Գրիգորյան – Արցախ,ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով
Հայկ Քալանթարյան – Արցախ, հակառակորդի կրակոցից
Հայկ Հակոբյան – Արցախ, հիվանդության հետևանքով
Ստեփան Ստեփանյան – ՀՀ, հիվանդության հետևանքով
Գրիգոր Եղոյան – Արցախ, հակառակորդի կրակոցից
Էդգար Երեմյան – Արցախ, ավտովթարից
Արմեն Հարությունյան – Արցախ, ծառի տապալման հետևանքով
Նարեկ Հարությունյան – Արցախ, հակառակորդի կրակոցից
Ալեք Կարապետյան – Արցախ,ծառայակցի կողմից արձակված կրակոցից
Ռուսլան Մանուկյան – Արցախ, ականի պայթյունից
Արթուր Գասպարյան – ՀՀ, ինքնասպանության հասցնելը
Լևոն Թորոսյան – ՀՀ, ծառայակցի կրակոցից
Համլետ Գրիգորյան – Արցախ, ինքնասպանության հասցնել
Մարտին Խաչատրյան – ՀՀ, չպարզված հանգամանքներում
Հմայակ Հակոբյան – ՀՀ, ինքնասպանության հասցնելը
Սուրեն Այվազյան – Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար
Վահագն Էլոյան – Արցախ, հակառակորդի կրակոցից
Արմեն Աթանեսյան – Արցախ, հիվանդության հետևանքով
Ժորա Պետրոսյան – ՀՀ, ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով
Արմեն Հովակիմյան – Արցախ, ջրահեղձ լինելու հետևանքով
Վազգեն Խաչատրյան – Արցախ, ավտովթարի հետևանքով
Հայկազ Մաթևոսյան – ՀՀ, հակառակորդի կրակոցից
Արցախ Հովսեփյան – Արցախ, հակառակորդի կրակոցից
Աղասի Մկրտչյան – Արցախ, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հետևանքով
Գևորգ Հարոյան – Արցախ, ինքնասպանության հասցնելը
Արիստակես Ազատյան – Արցախ, իրեն պատճառած հրազենային վիրավորումից
Հայրապետ Նաիրյան – ՀՀ, ավտովթարի հետևանքով
Հրանտ Գասպարյան – ՀՀ, ավտովթարի հետևանքով
Էդգար Հունանյան – ՀՀ, ավտովթարի հետևանքով
Դավիթ Մելքոնյան – ՀՀ, ավտովթարի հետևանքով