14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձյունը նստելուն պես կարտոֆիլն ու լոլիկը կթանկանան. Հրաչ Բերբերյան /տեսանյութ/

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը ամփոփելով մթերման սեզոնը լրագրողների հետ հանդիպմանը փաստեց,  որ բանջարեղենի և կարտոֆիլի ցանքատարածությունները այս տարի պակասել են 300 հազար տոննայով: 

«Մեկ տարում այսքան նահաջել պատմության մեջ չէր եղել: Սա  պատահական և բնագավառից չհասկացող մարդկանց վատ գործունեության արդյունքն է: 6500  հեկտարից  3200-ը կարտոֆիլի և  1750 հեկտար լոլիկի ցանքատարածության կորուստ է»,-շեշտեց Բերբերյանը:  

Վերջինիս հավաստմամբ՝ կարտոֆիլի սերմացուի հետ կապված վիճակը ծանր է. «Ձյունը նստելուն պես գները բարձրանալու են և այդ ցանքատարածության պակասումը ազդելու է լոլիկի և կարտոֆիլի արժեքի վրա: Գարնանը կունենանք 350-400 դրամանոց կարտոֆիլ»,-նշեց Բերբերյանը և հավելեց այս տարի Ամանորի ծախսերը կավելանան է 15 %-ով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ