05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարդիկ ինչ առաքելությամբ եկել են, կամաց-կամաց փորձում են իրագործել

Գիտե՞ք, խնդիրն այն չէ, որ Լարա Ահարոնյանենք և իրենց թայֆան ադրբեջանցի ընկերներ ունեն։ 
Խնդիրն այն է, որ Լարայենք էստեղ՝ Հայաստանում ակցիաների են մասնակցում, որոնց լոզունգներն են՝ ոչ պետությանը, ոչ բանակին, ոչ ազգին… 

Խնդիրն այն է, որ Լարան ներկայումս իշխող՝ Քաղաքացիական պայամագիր կուսակցության հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է։ Խնդիրն այն է, որ էդ նույն ակցիաների կարկառուն դեմքերը նաև կարկառուն հեղափոխականներ էին։

Խնդիրն այն է, որ Լարայենք կրթական ծրագրեր կազմելու և իրականացնելու հնարավորություն ունեն Հայաստանում։ Խնդիրն այն է, որ էդ ամենը տեսնողները շատ են, իսկ դա գիտակցողները՝ քիչ։

Իսկ ադրբեջանցի կամ թուրք ընկերներ նրանք կարող էին ձեռք բերել, օրինակ, Կոսովոյում՝ 2014 թվականին կազմակերպված Անցումային արդարադատության վերաբերյալ դասընթացներից, որտեղ Հայաստանից մասնակցում էր Կանանց ռեսուրս կենտրոնը, իսկ Ադրբեջանից՝ էնտեղի նմանատիպ կազմակերպություն։ Կարող էին ձեռք բերել օրինակ՝ Ստամբուլյան ֆեմինիստական կոնֆերանսներից, կամ այլ երիտասարդական ծրագրերից, որոնց ակտիվ մասնակիցներից և նույնիսկ կազմակերպիչներից էր նաև սպորտի և երիտասրադության ներկայիս փոխնախարար՝ Կրիստինե Ասատրյանը։

Ընդհանրապես ներկայիս իշխող կուսակցության մեջ շատ են թուրքերի հետ հարաբերվող դեմքերը, օրինակ նույն ՔՊ հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ՝ Հայկակ Արշամյանը, որին ներկայումս վստահվեց Հայաստան Համահայկական Հիմնադրամը, կամ «Իմ Քայլը» դաշինքով ավագանու ընտրություններին մասնակցող Գրիգոր Երիցյանը և այլն։

Էդ ամենը կարող է պայմանավորված լինել կոնկրետ ֆինանսավորմամբ, կարող է նաև լինել իրենց հոգու և կամ գեների ճիչը… Դա լրիվ այլ քննարկման նյութ է…

Պարզապես մարդիկ չեն ուզում պատկերացնել, որ կարող են սարսափելիորեն խաբված լինել։ Դա հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է, լսած կլինեք, երբ մարդն, օրինակ, չի ընդունում հարազատի մահը։ Սկզբնական շրջանում, այո՛, դա պաշտպանական մեխանիզմ է, բայց տևական ժամանակահատվածում՝ պաթոլոգիա։

Հենց այդ է պատճառը, որ երբ նշում էի, որ ՔՊ էս ակտիվիստների ֆոնին Աննա Հակոբյանի խաղաղասիրական ակցիան ա՛յլ երանգ է ստանում, երբ դա դիտարկում ես նաև «Սևազգեստ կանայք» նախաձեռնության համատեքստում, ինձ հակադրվում էին։ Բայց ապրիլ-մայիսին էլ հակադրվողների պակաս չկար, որոնք որոշ ժամանակ անց, սկսեցին իրե՛նք հարցնել՝ էս ի՞նչ է կատարվում։ Առանձնապես ոչինչ՝ մարդիկ ինչ առաքելությամբ եկել են, կամաց-կամաց փորձում են իրագործել։

Ուղղակի ոչ-ոք, ՈՉ-ՈՔ, և նույնիսկ SOS-ը, և նույնիսկ նրանք, ովքեր տեղական կոռումպացված չինովնիկներին վիրավորելու համար նրանց թուրք էին անվանում, իսկ հետագայում՝ թուրքի հետ ընկերություն անելու կոչերով հանդես գալիս, իրավունք չունեն պնդելու, թե Հայաստանն ապահով կամ հանդուրժող երկիր չէ։

Հայաստանն էնքան ապահով ու հայերն էնքան հանդուրժող են, որ ուղիղ տեքստով ոչ պետությանը, ոչ բանակին, ոչ ազգին, ոչ եկեղեցուն…. ասող անձիք, ովքեր նաև ադրբեջանցի և թուրք ընկերներ ունեն, ոչ միայն հանգիստ ու ազատ ֆռֆռում են Երևանյան փողոցներում, այլ նաև կրթական և քարոզչական ծրագրեր իրականացնում Հայաստանով մեկ, նույնիսկ՝ պետական և վարչական պաշտոններ զբաղեցնում….

Էսքանը։ Իսկ ասածս հաստատող փաստերը՝ ինչպես միշտ, ներկայացնում եմ կից։
Կարող եք անխնա տարածել։

Հ.Գ.
Երբ նախորդ դարի 20-ականներին թուրքերը պատրաստվում էին հարձակման Հայերի դեմ, մեր կողմերում մի «կույր» թուրք աշուղ երգեր էր երգում հայ-թուրքական դարավոր եղբայրության մասին։ Էդ «եղբայրության» մասին թռուցիկներ էին բաժանվում նաև Կարսի վրա գրոհելուց առաջ…
Էդ «բարեկամության» մասին երգերն ակտիվացել են նաև հիմա…

Հասկացողն հասկանում է և պատրաստվում, իսկ անհասկացողների պակաս երբեք չենք ունեցել, ցավոք…

45572596_2163866676966079_5173462608258269184_n

Զաքար Խոջաբաղյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ