06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Ալեքսանդր Լուկաշենկոյի պահվածքին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումները Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպմանը ներկայացնելը կոռեկտ չէր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն կարծիք հայտնեց ՀՀ ԱԳՆ  խոսնակ Աննա Նաղդալյանը:

Որքանով է ճիշտ նույն անվտանգային բլոկում գտնվող Բելառուսի ղեկավարի քայլը՝ Հայաստանի հակառակորդ երկրի ներկայացուցչի հետ քննարկել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանեց.

«Բնականաբար, այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նման զարգացումների վերաբերյալ քննարկումների կարիք կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Եվ ինչ վերաբերում է այս իրադրությանը, պետք է նշեմ, որ դա, ի վերջո, կոռեկտ չէ»:

Հիշեցնենք, Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Հանդիլովի հետ հանդիպմանը նշել է, որ իրենք պատրաստ են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածուին, և ինքն այս պահի դրությամբ ունի 3 թեկնածություն։

«Փաշինյանը պետք է պարզապես զբաղվի կառավարությունում ստեղծված իրավիճակով։ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, ինչը շատ մեծ ծանրաբեռնվածություն է անցումային շրջանում գտնվող երկրի համար։ Կկարողանա արդյոք Հայաստանը», – ասել էր Բելառուսի նախագահը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ