20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Արցախում կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը

Արցախի Հանրապետությունում վաղը կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 168.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ն.Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, Արցախ կմեկնի այսօր երեկոյան: «Թե ի՞նչ հարցեր են ներառված նիստի օրակարգում, կտեղեկացնենք սահմանված կարգով»,- ասացին վարչությունից:  

Առողջապահության նախարարը պնդում է՝ ծխախոտը պետք է թանկանա /տեսանյութ/

«Ծխախոտային արտադրատեսակների դեմ պայքարը ցանկացած երկրում տնտեսապես շահավետ է, այդ թվում նաեւ Հայաստանում: Ծխախոտի գնի բարձրացման միջոցով հավելյալ ակցիզը բերում է եւ սիգարետի սպառման իջեցման եւ հավելյալ հարկերի»,- ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` արձագանքելով Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի այն դիտարկմանը, որ տնտեսական շահերը […]

Հայաստանի և Արցախի բնակչության գոյությանը վտանգ է սպառնում. փորձագետ /տեսանյութ/

Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը «Հենարան» մամուլի ակումբում ադրադառնալով մարտի 11-15-ը  Ադրբեջանում  նախատեսվող խոշորագույն զորավարժությանը փաստեց՝ նման բաներ նախկինում էլ են իրականացրել և ադրբեջանը շարունակում է իրականացնել իր հայատյաց քաղքականությունը: «Այստեղ խնդիրը այլ է, խոշոր զորավարժությունը իր մեջ բավականին հետաքրքիր սցենարներ է պարունակում: Նախ այն, որ այս զորավարժությունը հարձակողական բնույթի է, ցույց է տալիս, որ Ադրբեջանը […]

Մի՞թե կարելի է. կրթության ազգային ինստիտուտի «հպարտ» քաղաքացիների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Ըստ ԿԳՆ պաշտոնական տեղեկատվության (edu.am –ում տեղակայված հայտարարություն) ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը լուծարվելու է և փոխարենը ստեղծվելու է հիմնադրամ:  Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգի առաջնային կառույցներից է և դժվար է պատկերացնել հանրակրթության իրականացումը առանց այս կառույցի: ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը կրթության ոլորտում ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող կառույց է, քանի որ այն ապահովում է […]

150-ից 300 ընտանիք կդառնա գործազուրկ. բողոքի ակցիա կառավարության դիմաց /տեսանյութ/

Կառավարության դիմաց աշխատանքային շաբաթը մեկնարկեց բողոքի ակցիաներով: Տնտեսվարողները բողոքում են պետտուրքի բարձրացումներից: Գործադիրի շենքի մոտ են հավաքվել տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչները, ընդդեմ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացման բողոքող քաղաքացիները, ովքեր վրդովված են կառավարության նմանօրինակ քայլերից: Քաղաքացիները նշում են, թե հեղափոխական կառավարությունը հայտարարում է, որ զարկ է տալու փոքր եւ միջին բիզնեսին, սակայն անում է ճիշտ […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի մեջ շատ մտահոգիչ կետեր կան. Իվետա Տոնոյան /տեսանյութ/

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, այսինքն՝ վերջնական հանգուցալուծումը Արցախի միջազգային ճանաչումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի մեջ շատ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես՝ այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Եվ միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է […]

Հեռուստառադիոյի տնօրենների մրցո՞ւյթ, թե՝ ֆարս /տեսանյութ/

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը տեսաուղերձով անդրադառնում է հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահի և հանրային ռադիոյի գլխավոր տնօրենի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթին։   Վերլուծելով մրցութային հանձնաժողովների ձևավորման սկզբունքները՝ քաղաքական գործիչը համարում է, որ մրցույթի անվան տակ տեղի է ունենում ֆարս։ Կարևորելով այս երկու կառույցների դերը հանրային կարծիք ձևավորելու գործում, նախկին […]

Պոլսո Հայոց պատրիարքարանում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ պատրիարքական աթոռի ներսում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը (ապրիլի 20): Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հայտարարված սուգի շրջանակում եկեղեցական, թաղային, համայնքային բոլոր կազմակերպություններում չեղյալ են համարվելու կամ հետաձգվելու են ոչ կրոնական միջոցառումները: Մինչև սգո ավարտը եկեղեցիներում բոլոր պատարագների ավարտին կատարվելու […]

Փոխհրաձգություն հայերի, ադրբեջանցիների եւ դաղստանցիների միջեւ. կա հայ զոհ

ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում մարտի 10-ին հրազենի կիրառմամբ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել` երեք մարդ: Ինչպես հայտնում է bloknot-volgograd.ru-ն, փոխհրաձգությունը տեղի է ունեցել մի դաղստանցու շուրջ վեճի պատճառով: Դաղստանի վեց քաղաքացի մտել է Ֆրոլովոյում գտնվող ու հայ-ադրբեջանական խառը ընտանիքին պատկանող խանութ-գրասենյակ:  Կոնֆլիկտի մաս կազմող հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչները գործարարներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի