20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Ժողովուրդը գնացել է հեղափոխության, որ ոչ թե կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր բացվեն. Ծառուկյան

Եթե ժողովուրդն այսօր գնացել է հեղափոխության, ոչ թե պետք է կրճատումներ լինեն, այլ աշխատատեղեր լինեն, ներդրումներ լինեն, աշխատավարձի բարձրացում լինի, բանկի տոկոսների ցածրացում լինի, հարկերի նվազում լինի: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով պետական կառավարման համակարգում սպասվող շուրջ 10 հազար կրճատումներին: Նրա խոսքով, չի կարելի  դնել […]

Քաղաքապետը, որ կանաչապատեց, իմ տեղը լինի՝ խո՞տ ա ուտելու, եթե ազգը սոված ա

Երեւանի քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվում են օպերայի հարակից տարածքի սրճարանները: Սրճարանների աշխատակիցները Նիկոլ Փաշինյանին նվիրված երգի տակ ակցիա իրականացրեցին`պահանջելով հեղափոխական վարչապետից եւ քաղաքապետից լսել քաղաքացիներին: «Ատմոսֆերա» սրճարանի աշխատակիցը, որ 8 տարի աշխատում է այստեղ, լրագրողների հետ զրույցում նշեց, թե սխալ է համարում քաղաքապետարանի պատճառաբանությունը`քանդել սրճարանները եւ կանաչապատել տարածքը:  «Եթե ազգը սոված ա, փող չկա, աշխատանք չկա, […]

Առավոտը՝ վատ լուրով. դարձյալ զոհ զինված ուժերում

Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.: Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Զորավարժության անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ՊՆ

Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կշարունակվի քիչ անց՝ ընդմիջումից հետո, ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։  Նա հրաժարվեցլ է պատասխանել նիստի ընթացքի վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով, որ այն, ըստ ամենայնի, դեռ մոտ 3 ժամ կշարունակվի։ Փոխարենը ՀՀ Պաշտպանության նախարարն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին՝ նշելով, որ դրանց «շատ հանգիստ է վերաբերվում»։ Նա շեշտեց՝ […]

«Պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ». Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված […]

Արմեն Սարգսյանը դիստանցավորվում է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների նիստին։ Այս մասին հայտնում են  Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի