28 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Զորավարժության անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ՊՆ

Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կշարունակվի քիչ անց՝ ընդմիջումից հետո, ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ 

Նա հրաժարվեցլ է պատասխանել նիստի ընթացքի վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով, որ այն, ըստ ամենայնի, դեռ մոտ 3 ժամ կշարունակվի։ Փոխարենը ՀՀ Պաշտպանության նախարարն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին՝ նշելով, որ դրանց «շատ հանգիստ է վերաբերվում»։

Նա շեշտեց՝ չի կարծում, որ այս առումով անհանգստանալու կարիք կա։

Դիտարկմանը, թե ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ այս զորավարժությունները անցկացվում են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման համատեքստում, Դավիթ Տոնոյանն արձագանքեց՝ տարբերակ է։

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու՞ է ադրբեջանական կողմն առանց ծանուցումների նման մասշտաբի զորավարժություն իրականացնում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.

«Զորավարժության անցկացումն ինքնըստինքյան միջազգային պարտավորությունների խախտում է, բայց այս պահին մենք ամբողջությամբ վերահսկում ենք ընթացքը։ Անհանգստանալու ոչ մի խնդիր չկա»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ