20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Օդերեւութաբանները կանխատեսում են

Հանրապետության տարածքում` Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ:  Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:  Օդի ջերմաստիճանը 13-15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում […]

Արման Թաթոյանը ներկայացրել է Կարեն Ղազարյանի ծնողների և փաստաբանի մտահոգությունները

Ժնևում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Որպես ժնևյան հանդիպման շարունակություն՝ այս հարցերը Պաշտպանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան […]

Զոհ ունենք

Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:  

Վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցներ գյուղապետի մասնակցությամբ

Հանրապետությունում, ինչքան էլ որոշ մարդիկ հանցագործություններ կատարեն ու փորձեն թաքցնել, որպեսզի իրավապահները չիմանան, բարեբախտաբար, այդ մարդիկ «ուղեղից կաղում են»։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցների փաստով։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երկրորդ վարչության երկրորդ բաժնի ծառայողները հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ […]

Փետրվար ամսին գնաճ է արձանագրվել

2019թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճով: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագները նվազել են համապատասխանաբար 0.4% եւ 0.1%-ով, տեղեկացնում է Իրավունքը: 2019թ. փետրվարին […]

Ինչպիսի՞ն էր 2018թ. Հայաստանի բանկային համակարգի համար, և որո՞նք են 2019թ. մարտահրավերները /տեսանյութ/

Ամերիաբանկի Գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանի հարցազրույցը ՀՀ բանկային համակարգի հաշվետու տարվա արդյունքների և 2019թ. մարտահրավերների վերաբերյալ:

Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

Հանրապետության տարածքում` Մարտի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը, 12-ին կբարձրանա 3-4, 13-15-ի գիշերը ևս 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մարտի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 18.10C (1998 թ.) • Օդի […]

Նիկոլ Փաշինյանն ընտանիքով Արցախում է /լուսանկարներ/

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:  Հիշեցնենք, որ Արցախում վաղը կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա: «Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի […]

Որ «դըմփ-դըմփ -հու» անենք, Նիկոլը կլսի՞. տնտեսվարողները ահազանգում են՝ փոքր եւ միջին բիզնեսը կվերանա /տեսանյութ/

Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, նրանք, ովքեր ներգրավված են գազավորված ըմպելիքների արտադրության մեջ: Տնտեսվարողները բողոքում են, թե կառավարության կողմից գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի բարձրացումը կոչնչացնի տեղական արտադրողին՝ մոնոպոլացնելով շուկան ավելի խոշոր ներկրողների համար:  https://www.youtube.com/watch?v=-i93OCdkT04 Մանրամասները՝ տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի