20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Հայկական կողմը նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ փորձում է զարկ տալ գործընթացին, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ շարժվել առաջ բանակցային գործընթացում. ՀՀ ԱԳՆ

«Մենք Արցախի իշխանությունների հետ և անձամբ ես Արցախի ԱԳ նախարարի հետ շարունակական աշխատում ենք, փոխանակում ենք մեր դիրրքորոշումները, մոտեցումները, որոնք արտահայտում են իրականությունը: Սա իրապես պրակտիկ հարց է, քանի որ ՀՀ և ԱՀ իշխանությունները տարբեր միավորներ են: Մենք չենք հրաժարվում մեր դերակատարությունից, դիրքորոշումից այս խաղաղության գործընթացի մեջ: Հայաստանը եղել ու մնում է Արցախի անվտանգության միակ […]

Ողբերգություն Տավուշում. որդին կացնահարել է մորը

Այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ ժամանել է […]

Համեմատել ռազմամարզական վարժարանը մանկապարտեզի հետ առնվազն հեգնանք է մեր երկրի ռազմական կրթության և դաստիարակության հանդեպ. Մոնթե Մելքոնյան վարժարան

ոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունը, մանկավարժական և սպայական կազմը ուշի-ուշով հետևում են վերջերս վարժարանի շուրջ ծավալվող շահարկումներին ու հրապարակումներին։ Խորին հիասթափությամբ հետևեցինք ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ պարոն Բաբայանի ճեպազրույցին և հերթական անգամ ցավով արձանագրում ենք, որ պարոն Բաբայանն իրավիճակին ու տվյալներին ուղղակի չի տիրապետում:. «1. «Վարժարանն ունի մինչև 100 ուսանող». վարժարանն 2018-19թթ. ուսումնական […]

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա. Կենտրոնի թաղապետ

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա, «Ազատության» եթերում հայտարարեց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ «Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա», – ասաց նա։  Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ հիմա մարդիկ օրական վճարում են 35 դրամ։ «Մոսկվայում, օրինակ, անցած ամիս դարձավ 25-30 […]

Չպետք է հանդուրժենք փողոցում մսի վաճառքը՝ մտածելով, որ սոցիալական խնդիր ենք լուծում. Փաշինյան

Սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար։ Այս մասին այսօր՝ մարտի 15–ին, Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   «Ինչի՞ մասին է սպառողների իրավունքը։ Ես դա պատկերացնում եմ այսպես՝ երբ քաղաքացին բենզալցակայանում չափիչ սարքի վրա տեսնում է, որ գնել է 15 լ բենզին, իրականում այդ գնված բենզինը […]

Որեւէ ստվերային պայմանավորվածություն չի եղել. Հակոբ Կարապետյանը՝ Օպերայի հարակից տարածքում հանգստության մասին /տեսանյութ/

Որեւէ ստվերային պայմանավորվածություն Երեւանի քաղաքապետարանի հետ չի եղել։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Օպերայի տարածքում նկատվող հանգստությունը երեկվա լարված իրավիճակից հետո։ Հարցին՝ սպասում էր, որ այսօր ընդվզում չի լինի Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցների կողմից, Հակոբ Կարապետյանը նշեց, որ […]

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում մառախուղ է,

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում մառախուղ է,  տեսանելիությունը՝ 10 մետր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վայքի,  Սիսիանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում մառախուղ է,  տեսանելիությունը՝ 10 մետր: Տավուշի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50  […]

Վերափոխվում է ընտանեկան նպաստների գործող համակարգը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային քննարկում է կազմակերպել Համաշխարհային բանկի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ: Հանդիպման առիթը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի քննարկումն էր: Ներկայացնելով արդեն իրականացված աշխատանքներն ու հետազոտությունները՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է աղքատության հաղթահարումը, որի առաջնային […]

«Ջազզվե» ընկերության կոչը

«Ջազզվե» ընկերության հայտարարությունը Սիրելի երևանցիներ, այն ինչ այս օրերին տեղի է ունենում Օպերայի տարածքում ցավալի իրողություն է, որը շտկելու ու իրադարձություններն իրենց ճիշտ հուն վերադարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է։ Իրենց աշխատանքային առօրյա օրակարգը ոչ իրենց կամքով ցուցարարի ճակատագրի հետ փոխած մարդիկ այսօր քաշքշվեցին, գետնին տապալվեցին, ոմանք նաև վիրավորվեցին։ Ցավոք տուժողներ եղան նաև ոստիկանական ուժերից, ու ինքնին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի