Նիկոլ Փաշինյանի կոչը քաղաքացիներին /տեսանյութ/
Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարեւոր միջոցառմանը:
Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարեւոր միջոցառմանը:
Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Հաշվի առնելով, որ այդ իրադարձություններն արդեն իսկ ակնհայտորեն խաթարում են երեխաների կրթության իրավունքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ Ավշարի միջնակարգ դպրոց է գործուղել աշխատակազմի Երեխաների իրավունքների բաժնի պետին ու Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետին ստեղծված […]
Չեմ կարծում, որ պետք է շատ խոսեմ երկրում կատարված փոփոխությունների մասին, սակայն սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե գոհացնում է արդյոք իրեն երկրում փոփոխությունների դինամիկան։ «Ես շատ անգամ մարդկանց մեջ եմ, նրանց հետ ուղիղ շփման մեջ։ Գրում […]
Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հարց քննարկվի օրինականության շարջանակներում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր կառավարությունը, ես անձամբ հարյուր տոկոսով հավատարիմ եմ այդ քաղաքականությանը», – ասաց նա: Ինչ վերաբերում է հաշվեհարդարին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաշվեհարդարն անհամատեղելի բառապաշար է […]
Երեւանի ավագանի, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը մեղադրում է Հայկ Մարությանին Վազգեն Սարգսյանի 60-ամյա տարեդարձը նսեմացնելու մեջ : Վերջինս յասօր Երեւանի ավագանու նիստին հայտարարեց որ տպավորությունն այնպիսին է, որ քաղաքայն իշխանությունը միտումնավոր նսեմացրել է ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյա տարեդարձի քարոզչական-հանրային նշանակությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
Այսօր՝ մարտի 19-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ մեծամասնության ներկայացուցիչներ Կարեն Անտաշյանը և Սուրեն Գալստյանը ավագանու անդամի պաշտոնից ազատվելու դիմում են ներկայացրել: Կարեն Անտաշյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել էր մանդատից հրաժարվելու մասին: Ազատ մանդատները տրվել են Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին:
Մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ են սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Մարտի 18-ին նրանց միացել են ուսուցիչները՝ հայտարարելով անժամկետ գործադուլ: Իսկ նորնաշանակ տնօրենը դպրոց եկել է ոստիկանների ուղեկցությամբ և պատրաստվում է աուդիտ իրականացնել: Ուսուցիչները համարում են, […]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Աշոցքի ավտոճանապարհներին թույլ բուք է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]
Արդեն երկրորդ անգամ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային շենքերի բնակիչները փակում են համայքնի դպրոցի մուտքը։ Լենուղիում կա 3 հատ 4-րդ կարգի վթարային շենք, որոնցից 1-ի բնակիչները, նախորդ իշխանության ժամանակ, փոխհատուվցել են և ապահովվել բնակարաններով։ Թեև նախատեսվում էր, որ մյուս 2 շենքի 22 ընտանիքներին ևս պետք է փոխհատուցում տրվեր, սակայն, ինչպես ասում են, «շաբաթն ուրբաթից շուտ […]
























