25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոնկրետ հաշվեհարդարների եւ հնարավորությունը կար, եւ ժամանակը կար. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Մարտի 1-ի բացահայտման մասին /տեսանյութ/

Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հարց քննարկվի օրինականության շարջանակներում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարությունը, ես անձամբ հարյուր տոկոսով հավատարիմ եմ այդ քաղաքականությանը», – ասաց նա:

Ինչ վերաբերում է հաշվեհարդարին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաշվեհարդարն անհամատեղելի բառապաշար է սիրո ու համերաշխության կառավարության համար:

 

«Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կարճ, կոնկրետ և հնարավորությունը կար, և ժամանակը կար: Ես ուզում եմ ասել, որ որևէ գործողություն երբևէ չդիտարկել անձնական պատկերացումների շրջանակներում», – ասաց նա:

ՀՀ վարչապետը նշեց, որ մարտի մեկի դեպքով նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա:

«Մարտի մեկի պարկուճները փոխվել են, այսինքն՝ այն պարկուճները, որով կատարվել են սպանություններ, փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել, որովհետև այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում, սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով», – ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, որ որևէ կասկած չի կարող լինել, որ Մարտի մեկի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ