27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական կողմը նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ փորձում է զարկ տալ գործընթացին, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ շարժվել առաջ բանակցային գործընթացում. ՀՀ ԱԳՆ

«Մենք Արցախի իշխանությունների հետ և անձամբ ես Արցախի ԱԳ նախարարի հետ շարունակական աշխատում ենք, փոխանակում ենք մեր դիրրքորոշումները, մոտեցումները, որոնք արտահայտում են իրականությունը: Սա իրապես պրակտիկ հարց է, քանի որ ՀՀ և ԱՀ իշխանությունները տարբեր միավորներ են: Մենք չենք հրաժարվում մեր դերակատարությունից, դիրքորոշումից այս խաղաղության գործընթացի մեջ: Հայաստանը եղել ու մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորողը: Մենք նաև աշխատում ենք ու կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման մեր Արցախի գործընկերների հետ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հայտարարության մասին, ըստ որի՝ հակամարտության կարգավորման մասով սկզբունքները հնացած են:

«Սկզբունքները եթե մենք դիտարկում ենք որպես սկզբունքորեն շրջանակ, որի մեջ մենք աշխատում ենք փոխզիջումային լուծում գտնելու ողղությամբ, այդ շրջանակը գոյություն ունի, և երբևէ որևէ մեկը չի մերժել դա: Սակայն այդ շրջանակի մեջ շատ էական հարց է մեկնաբանումը և համադրումը մոտեցումների, դիրքորոշումների և պարտավորությունների:

Որովհետև եթե պարտավորությունների համադրման առումով կա անհավասարություն, եթե սպասվում է, որ մի կողմը պետք է ավելի շատ զիջի, քան՝ մյուսը, դա չի աշխատելու: Չի կարող լինել նման երևույթ, դա չի աշխատելու: Չի կարող որևէ մեկն ընդունել մի մոտեցում, որտեղ մեր համապարփակ անվտանգության համակարգը կխախտվի: ԼՂ հակամարտության խնդիրը վերաբերում է մարդուն, կոնկրետ 150 հազար մարդու, որոնց անվտանգությունն ամենակարևոր հարցն է, որից էլ բխում է ստատուսի հարցը: Սա է հիմնական մոտեցումը, որը վերաբերում է պարտավորությունների համադրմանը»:

Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու մասին ասվածը բնականաբար չի կարող միակողմանի ճանապարհ լինել: Եթե մենք իրապես ուզում ենք նպաստել այդ գործընթացին, պետք է ներդրում լինի յուրաքանչյուր կողմից: Այս հարցերը և մնացած դիրքորոշումները մենք արտահայտել ենք միասնական փաթեթի մեջ՝ առանց իրարից տարանջատելու:

Նախարարի խոսքերով, հայկական կողմը նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ փորձում է զարկ տալ գործընթացին, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ շարժվել առաջ բանակցային գործընթացում:

Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու գործընաթը, որովհետև մենք հավատարիմ ենք մնում գործընթացի խաղաղ կարգավորմանը և շատ վճռական շարժվում ենք այդ ուղղությամբ, նշեց  ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարությանը, թե Հայաստանը, Արցախը բանակցային սեղան վերադարձնելու պահանջով, գործընթացը տանում է փակուղի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ