03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետը, որ կանաչապատեց, իմ տեղը լինի՝ խո՞տ ա ուտելու, եթե ազգը սոված ա

Երեւանի քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվում են օպերայի հարակից տարածքի սրճարանները: Սրճարանների աշխատակիցները Նիկոլ Փաշինյանին նվիրված երգի տակ ակցիա իրականացրեցին`պահանջելով հեղափոխական վարչապետից եւ քաղաքապետից լսել քաղաքացիներին: «Ատմոսֆերա» սրճարանի աշխատակիցը, որ 8 տարի աշխատում է այստեղ, լրագրողների հետ զրույցում նշեց, թե սխալ է համարում քաղաքապետարանի պատճառաբանությունը`քանդել սրճարանները եւ կանաչապատել տարածքը: 

«Եթե ազգը սոված ա, փող չկա, աշխատանք չկա, հաց չկա, որ կանաչապատեցին, խո՞տ ա ուտելու ժողովուրդը: Եթե էս սրճարանները փակեն, 1000 հոգի անգործ ա մնալու: Քաղաքապետը իմ տեղը լինի խո՞տ ա ուտելու,-նկատեց երիտասարդը`վրդովելով,-ինչքան անբարոյական, պոռնիկ կա կառավարության մեջ են մտել: Գնացեք նայեք, կտեսնեք`ովքեր են իշխանություն դառել»:

Սրճարանի համասեփականատերերից մեկն էլ նշեց, որ իրենք հեղափոխական են եղել, իրենց սրճարանում են արել Նիկոլ Փաշինյանի ծնունդը, այսօրվա պատգամավորները, կառավարության անդամներն իրենց ծառայություններից են օգտվել. 

«Թող թուղթ ցույց տան, որ սա անօրինական է: Մենք մինչեւ 2026թ. վարձակալության պայմանագիր ունենք: Ոնց կարելի է էսպես վարվել մարդկանց հետ: Բոմժերը էկան իշխանություն դառան»:

Սրճարաններից մեկի աշխատակիցը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը, որ դա արվում է կանաչ գոտի ստեղծելու համար, ասաց, որ քաղաքապետը թող գնա իր տան դեմից սկսի, թող Հյուսիսային պողոտան քանդի, եթե անօրինական է. «Եթե ասում են, որ անօրինական են տվել, էդ նույն մարդիկ նաև Հյուսիսային պողոտան են տվել: Թող գնա իր տունը քանդի, խի չի քանդում: Գնացել է ուրիշ երկրում է ներդրումներ անում, ինչու, վախենո՞ւմ է»:

Տեղում է նաև Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ով տեղեկացրեց, թե այսօր ապամոնտաժվելու է 3 սրճարան: Նկատենք, որ սրճարանների սեփականատերերը դիմել են դատարան: 

Մանրամասները`քիչ անց տեսանյութով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ