26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առողջապահության նախարարը պնդում է՝ ծխախոտը պետք է թանկանա /տեսանյութ/

«Ծխախոտային արտադրատեսակների դեմ պայքարը ցանկացած երկրում տնտեսապես շահավետ է, այդ թվում նաեւ Հայաստանում: Ծխախոտի գնի բարձրացման միջոցով հավելյալ ակցիզը բերում է եւ սիգարետի սպառման իջեցման եւ հավելյալ հարկերի»,- ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` արձագանքելով Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի այն դիտարկմանը, որ տնտեսական շահերը չպետք է ստորադասվեն առողջապահական շահերին: 

Նարգիլե ակումբների ներկայացուցիչը նախարարին ներկայացրեց այն բոլոր վտանգները, որոնք նախագծի կյանքի կոչման դեպքում ի հայտ կգան տնտեսվարողների մոտ: Նա ասաց, որ կփակվեն մոտ 30 նարգիլե ակումբներ, 100-ավորները կդառնան գործազուրկ: Ընդ որում, գործազուրկների մեջ մեծ է սիրիահայերի թիվը, որոնք կոնկրետ մասնագիտացած են այս ոլորտում: Առողջապահության նախարարը պնդեց՝ մարդու առողջապահության իրավունքը չպետք է ստորադասվի որեւէ այլ սկզբունքի: 

https://www.youtube.com/watch?v=alkf0G93WcA&feature=youtu.be&fbclid=IwAR1lG_q_XMlgM2HsACtIGrKSocmFAHO2kaQQ5dKdlPJwWj89ObGve__OW64

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ