05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պոլսո Հայոց պատրիարքարանում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ պատրիարքական աթոռի ներսում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի սուրբ պատարագը (ապրիլի 20): Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Հայտարարված սուգի շրջանակում եկեղեցական, թաղային, համայնքային բոլոր կազմակերպություններում չեղյալ են համարվելու կամ հետաձգվելու են ոչ կրոնական միջոցառումները: Մինչև սգո ավարտը եկեղեցիներում բոլոր պատարագների ավարտին կատարվելու է հատուկ կարգ՝ պատրիարքի հոգու հանգստությանը նվիրված:

Մարտի 11-16-ը պատրիարքարանում բացվելու է սգո մատյան:

Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը նախատեսվում է մարտի 17-ին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ