16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Մարինե Թովմասյանն իմ պաշտպանը չէ. թեժ իրավիճակ դատարանում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն էր:  Սանկցիայի ժամանակը լրանալուց հետո Ժիրայր Սեֆիլյանը բերվեց նիստերի դահլիճ: Սեֆիլյանի հետ  նիստերի դահլիճ եկավ նաև  նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Սեֆիլյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն առաջարկեց հարգելի համարել ամբաստանյալի ոտքի չկանգնելը` հայտարարելով, որ նա առողջական խնդիրներ ունի: Սեֆիլյանը նստած վիճակում հակադարձեց. […]

Ոստիկանությունը գնում է փոփոխությունների. զորքերը ներգրավելու են միայն զանգվածային անկարգությունները կանխելու համար

2017 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 12.484 դեպք, որից բացահայտվել է 10.606-ը, սրանց մեջ առանձնապես ծանր հանցագործությունների բաժինը 1 տոկոս է կազմում, այսինքն՝ 122 դեպք, որը 22-ով պակաս է նախորդ ութամսյակի ցուցանիշից: Նշվածից բացահայտվել է 82-ը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց  ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նաև հայտնեց, որ […]

Գևորգ Սաֆարյանը զայրացրեց դատավորին.նոր սանկցիա

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է  Ժիրայր Սեֆիլյան և այլք գործով քննությունը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր` սեպտեմբերի 29-ին, կրկին դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ: Դատավորը նկատեց, որ Գեւորգ Սաֆարյանը դատարանին դիմում է առանց ոտքի կանգնելու, հետեւաբար խախտում է կարգը: Նշենք, որ նախորդ նիստին Սաֆարյանը չորս […]

Արթուրը խոսել է ժամանակավոր կառավարման ձևավորման մասին. վկան մանրամասնեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Այսօրվա դատակամ նիստում ցուցմունք տվեց  վկա Իշխան Քիշմիրյանը : Սկզբում վկան նշեց, որ ճանաչում է  ամբաստանյալներ Արա Պողոսյանին և Արթուր Վարդանյանին: Վկայի խոսքով՝ 2015 թվականի մայիսին նա ծանոթացել է  Արա Պողոսյանի հետ, որը  առաջարկել […]

Մատուցողի էլ բերեք, որ վկայի. «Զինված խմբի» ղեկավարը հունից դուրս եկավ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Ցուցմունք տալու համար դահլիճ հրավիրվեց վկա Տիգրան Սարգսյանը: Վկան սկզբում հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում: Հետո նշեց, որ աշխատանքի բերումով ճանաչում է Արմանին, որովհետև միասին աշխատել են հանրային հեռուստաընկերությունում: Ինքը ծառայություն է […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 29-30-ը և հոկտեմբերի 1-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Քամին` արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ […]

Սա ստորություն է. ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքին տված գումարը հետ են վերցրել

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը մեկ վայրկյան անգամ չմտածեց ու երկու փոքրիկներին մեծացնելու պարտավորությունը կնոջ ուսերին թողնելով գնաց իր զինվորների կողքին լինելու: Կնոջը պատգամեց.«Մարիա’մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես…»: Գնաց ու դարձավ հանուն հայրենիքի  կյանքը տված  հերոսներից մեկը, գնաց, որովհետև չէր կարող չգնալ: Իր զավակները պետք է մեծանան իմանալով, որ հայրը հայ էր, […]

Հրդեհ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում․ վեց մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

1 ամսական երեխային առևանգել են

Սեպտեմբերի 26-ին 42-ամյա Գյուլիզար Գ.-ն Վաղարշապատի ոստիկանության բաժին բողոք է ներկայացրել, որ իր երեխային՝ 1 ամսական Միշել Գ.-ին այս տարվա ապրիլի 3-ին Երևան քաղաքում Մարգարյան փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատան մոտ պատահական տաքսի ավտոմեքենայից անհայտ անձինք առևանգել են և ինքը ոչ մի տեղեկություններ չունի: Կատարվում է հետաքննություն:

Ազատվել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի