16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Թուրքիայի առաջին պատժամիջոցը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) փոխնախագահ Իսհակ Ջիհանգիրիի հետ: Թուրքական  «Haberler» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցից հետո  Յըլդըրըմը, լրագրողներին հայտնել է այն պատժամիջոցի մասին, որը իրանական կողմը ցանկացել է Անկարան կիրառ իրաքյան Քուրդիստանի նկատմամբ: Ըստ այդմ՝ Բարզանիի՝ «Քուդիստանի դեմոկրատական կուսակցության» (KDP) պատվիրակության մուտքը Թուրքիա կարգելվի: «Այդ հարցի վերաբերյալ հստակ քայլեր են արվելու: […]

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված զինվորը Գերմանիայում բուժվելու համար մեր օգնության կարիքն ունի

Ռոլանդ Սահակյանը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: 2016 թ. ձմռանը զորակոչվել է բանակ Արցախի սահմանները պաշտպանելու և ապրիլի 4-ին ծանր վիրավորւմ ստանալով՝ /ականապայթունային համակցված թորակսաբդոմինալվիրավորում՝ աջ թոքի ստորին բլթի, լյարդի, կերակրափողի, ստամոքսի, փայծախի, Տհ9 մակարդակով ողնուղեղի վնասում աջակողմյան հեմոպնևմոթորաքսով/: Ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք, մեր հայենի բժիշկներն արել են ամեն հնարավորը, բուժման կուրս […]

Միչիգանը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը քիչ առաջ բանաձև է ընդունել, որով կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ելույթով հանդես է եկել սենատոր Դևիդ Քնիզեքը, ով Սենատում ներկայացրել […]

Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ […]

Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։  «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի […]

Սեկվեստրի մասին խոսք չկա. պետական բյուջեի նախագիծը կուղարկվի ԱԺ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես տեղեկացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, եկամուտների մասով այն կկազմի 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ (2017-ին՝ 1 տրիլիոն 207 միլիարդ դրամ): Ծախսային մասով բյուջեն կկազմի 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ (2017-ին՝ 1 տրիլիոն 360 միլիարդ): Դեֆիցիտը կկազմի 157 միլիարդ դրամ՝ 2017 թ. 150 միլիարդի փոխարեն: ՀՆԱ-ի […]

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործը կիսվեց. ո՞վ է հաջորդ դատավորը /տեսանյութ/

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործը կիսվեց. Երեւանի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, այսօր՝ սեպտեմբերի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արտագնա շարունակվող  «Սասնա ծռեր»  18 անդամի գործով դատական նիստին հրապարակեց որոշում, ըստ որի՝ «Սասնա ծռերի» 18 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու։ […]

«Եվա» դրաման կներկայացվի Օսկար ամենամյա մրցանակաբաշխությանը

Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման:   Հայալեզու ֆիլմը հանդիսանում է  Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամ ի » ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում […]

Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 28-ին, մի շարք օրենքներ է ստորագրել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է հետեւյալ օրենքները. – «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջեւ Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, – «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների՝ առանց […]

Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել. Henaran.am-ին փոխանցեց ՀՀ ԱՆ քրեակատորաղական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը։ «Պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել», – նշեց նա: Հիշեցնենք, որ ՍԱՊԾ նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով բոլոր ամբաստանյալները սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներ էին և մեղադրվում էին պաշտոնական դիրքը չարաշահելու և յուրացումներ կատարելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի