29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված զինվորը Գերմանիայում բուժվելու համար մեր օգնության կարիքն ունի

Ռոլանդ Սահակյանը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: 2016 թ. ձմռանը զորակոչվել է բանակ Արցախի սահմանները պաշտպանելու և ապրիլի 4-ին ծանր վիրավորւմ ստանալով՝ /ականապայթունային համակցված թորակսաբդոմինալվիրավորում՝ աջ թոքի ստորին բլթի, լյարդի, կերակրափողի, ստամոքսի, փայծախի, Տհ9 մակարդակով ողնուղեղի վնասում աջակողմյան հեմոպնևմոթորաքսով/: Ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք, մեր հայենի բժիշկներն արել են ամեն հնարավորը, բուժման կուրս է շարունակել նաև Մոսկվայում: Մինչ օրս բուժվում է թիվ մեկ համալսարանական կլինիկայում, որտեղ մեր բժիշկները մեծ հոգատարությամբ զբաղվում են Ռոլանդի ապաքինմամբ: Այսօր տղան գամված է հաշմանդամի սայլակին, մարմնում ունի բեկորներ, ինքնուրույն չի կարողանում իր կարիքներն հոգալ, ունի բժշկական միջամտություն, 1-ին կարգի հաշմանդամ է: Հետագա բուժման համար ընտանիքը դիմել է Գերմանիայի դաշնության կլինիկա և ստացել բուժման հրավեր, դրա համար նրան անհրաժեշտ է 50000 եվրո գումար:Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ուստիև Ռոլանդը դիմում է հայրենակիցների աջակցությանը:

ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ.

16046053681800 ՀՀ ԴՐԱՄ

16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ

16046053681802 ԵՎՐՈ

16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ

SWIFT: ARMJAM22

Ռոլանդի հեռախոսահամարն ՝ +37493 414 542, հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝ +37493 595 634:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ