16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

92 հոգի հիվանդանոցում, 800 վիրավոր․ Կատալոնիայի հանրաքվեի արդյունքները /ֆոտո, տեսանյութ/

Կատալոնիայում նախօրեին անցկացված հանրաքվեն վերածվել է բախումների ժողովրդի ու ոստիկանության միջեւ, արդյունքում 800 հոգի վիրավորվել է, նրանցից 92-ը հիվանդանոցում են՝ տարբեր աստիճանի ծանրության վիճակում։ Կատալոնցիները անկախության հանրաքվե էին անցկացնում, ողջ աշխարհն էր հետեւում քվեարկությանը։ Իսպանիայի ղեկավարությունը տարբեր նահանգներից ուժայինների էր կուտակել Բարսելոնում՝ թույլ չտալու համար, որպեսզի մարդիկ հայտնվեն ընտրական տեղամասերում։ Կատալոնցիներից շատերն էլ վստահ են՝ […]

Ջավախքում հատուկջոկատայինները ծեծել են հայերին /տեսանյութ/

Ջավախքում այսօր բախումներ են սկսվել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկացել են X դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, քանի որ այնտեղ թաղված են իրենց նախնիների ոսկորները, հայտնում է jnews.ge-ն: Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապտասխան հրաման: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը, որոնք մահակներով ծեծել են հայերին, […]

Հայաստանում Հակառուսական և հակաեվրասիական տրամադրությունները արտաքին պատվեր են. Մոնիտորինգ/տեսանյութ/

Հայաստանի` ԵԱՏՄ մուտք գործելուց հետո որոշ հայկական տեղեկատվական կայքեր, որոնք ֆինանսավորվում են արևմուտքից սկսեցին ակտիվորեն տարածել նյութեր հակառուսական ուղղությամբ: Շատ արևմտամետ հասարակա-քաղաքական գործիչներ սկսեցին ԵԱՏՄ-ի դեմ հարցազրույցներով և մեկնաբանություններով հանդես գալ: Խորհրդարանական «Ելք» դաշինքը ԱԺ-ում հանդես եկավ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծով, ինչը հանգեցրեց բուռն քննարկումների: Հայկական քաղաքական էլիտան և հասարակությունը չէին աջակցում այդ նախաձեռնությանը: […]

Ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքը ստո՞ւմ է. պարզաբանում է Հելենայի մայրը

Henaran.am-ի խմբագրութուն զանգահարած Լուսինե Մյուլերրը հուզված էր: Նա զանգահարել էր, որպեսզի արձագանքի մեր հրապարակած .« Սա ստորություն է. ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքին տված գումարը հետ են վերցրել» հոդվածին: Լուսինե Մյուլերրը նշեց, որ բացահայտում է կատարվածը և որպես Հելենա Մյուլերրի մայր հայտնում, որ իր 18-ը նոր լրացած դուստրը կատարվածից հետո գտնվում է հոգեբանների հսկողության տակ: «Հելենա […]

Մահացել է Գորիկ Հակոբյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո 71 տարեկանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ  տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։ Գորիկ Գուրգենի Հակոբյանը ծնվել է փետրվարի 11-ին, 1946թ., Գյումրիում:  1970-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։ 1991-1995 թթ. – […]

Կտրուկ կցրտի

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 30-ին,  հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Քամին` արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի  2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:  

Խոշոր վթար Դավիթաշենում. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 54-ամյա Արշակ Անտոնյանի վարած Ford մակնիշի 023 ՍԼ 64 համարանիշի և 40-ամյա Արթուր Չիլինգարյանի վարած Honda մակնիշի 51 CA 001 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:  Ինչպես դեպքի վայրից հայտնում […]

«Երկու տարի ա անցել, ոչինչ չեմ հիշում».Սեֆիլյանի գործով վկա

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստին այսօր` սեպտեմբերի 29-ին, շարունակվել է վկաների հարցաքննությունը: Վկա Սերգեյ Գրիգորյանը հայտնել է , որ ինքն ամբաստանյալներից ճանաչում է միայն Ժիրայր Սեֆիլյանին: «Հարցաքննվել եմ երկու տարի առաջ, ցուցմունքիս կեսը հիշում եմ, կեսը չեմ հիշում… էնտեղ եմ եղել, եկել են ինչ որ մարդիկ, հետո մեզ տարել են քննչական»,- ասել […]

Հայհոյախառն կենացներ էին հնչեցնում. ի՞նչ էր պետք «Զինված խմբի» ղեկավարին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Այսօրվա դատական նիստում հրապարակվեց նաև վկա Իշխան Քիշմիրյանի նախաքննական ցուցմունքը : Վկան իր ցուցմունքում հայտնել էր, որ Արթուր Վարդանյանը իր հետ զրույցում ասել է, որ ավարտել է Հարվարդի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, սակայն միշտ պատրաստ է […]

Ինչու հրապարակվեց Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ տեսանյութը. պարզաբանում ոստիկանությունից

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը հավաստիացնում է՝ շարժական տեսխցիկների օգտատգործումը հիմնված է Աշխատանքային օրենսգրքի անձնական տվյալները մշակման հարաբերությունները կարգավորող իրավադրույթների վրա: «Եթե երրորդ անձանց մասին տեղեկություն է ստացվում, նրանք տվյալների սուբյեկտ չեն, ոստիկանությունն այդ անձանց ինքնությունը ճշտելու խնդիր չունի, մասնավորապես այդ դեպքում անձը ներկայացել էր, սակայն նշեց, որ երրորդ անձանց իրավունքները երաշխավորող մեխանիզմներ կան»,-այսօր լրագրողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի