03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խոշոր վթար Դավիթաշենում. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 54-ամյա Արշակ Անտոնյանի վարած Ford մակնիշի 023 ՍԼ 64 համարանիշի և 40-ամյա Արթուր Չիլինգարյանի վարած Honda մակնիշի 51 CA 001 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 49-ամյա Ալինա Հակոբջանյանը, 28-ամյա Վալտեր Հակոբյանը և Honda-ի ուղևորներ՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Հարությունյանը, 32-ամյա Ելենա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ 8-ամյա Ալեն Հարությունյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Անտոնյանն աշխատում է «Երևանի 1-03 շտապօգնություն» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։ Նա լուսային ազդանշանները միացված վիճակում կանչի վայր մեկնելիս է եղել։ 2 վարորդները ենթարկվել են փորձաքննության. պարզվել է, որ շտապօգնության վարորդ Ա. Անտոնյանը եղել է սթափ, իսկ Honda-ի վարորդ Ա. Չիլինգարյանը՝ ոչ սթափ վիճակում։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ