28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքը ստո՞ւմ է. պարզաբանում է Հելենայի մայրը

Henaran.am-ի խմբագրութուն զանգահարած Լուսինե Մյուլերրը հուզված էր: Նա զանգահարել էր, որպեսզի արձագանքի մեր հրապարակած .« Սա ստորություն է. ապրիլյան պատերազմի հերոսի ընտանիքին տված գումարը հետ են վերցրել» հոդվածին:

Լուսինե Մյուլերրը նշեց, որ բացահայտում է կատարվածը և որպես Հելենա Մյուլերրի մայր հայտնում, որ իր 18-ը նոր լրացած դուստրը կատարվածից հետո գտնվում է հոգեբանների հսկողության տակ:

«Հելենա Մյուլերրը դպրոցական աղջնակ էր, երբ իմացավ ապրիլյան պատերազմի մասին: Իմ աղջիկը, ով բնակվում է ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում սկսեց դրամահավաք կազմակերպել զինվորների համար: Արուս անունով մի կին ասաց, որ հերոս Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքը օգնության կարիք ունի ու մենք առանց ճանաչելու որոշեցինք գումարը ուղարկել հենց իրենց: Հետագայում այդ ընտանիքը իմ աղջկա հետ այն աստիճան մտերմացավ, որ ուզում էին փախցնել ու բերել Հայաստան»,-պատմեց Լուսինե Մյուլերրը հավելելով, որ իր դուստրը երբեք չի հանդիպել Հովսեփի ընտանիքին և Հովսեփի եղբոր հետ սկսած նամակագրությունը միայն վիրտուալ դաշտում է մնացել:

Լուսինե  Մյուլերրը նշեց, որ անձնական հարաբերությունների դաշտում անհամաձայնություն է եղել Հովսեփ Կիրակոսյանի եղբոր հետ.«Ավելի ուշ նրանց ընտանիքը հայտարարել է, որ մեր ուղարկած գումարի կարիքը չունեն, քանի որ ապահով ընտանիք են և ֆերմաներ ունեն: Երբ իմացանք, որ այդ ընտանիքը փողի կարիք չունի ու դրանից հետո գումարը տրամադրած մարդկանց հետ միասին որոշեցինք գումարը հետ վերցնել ու փոխանցել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասներին» հիմնադրամին: Հովսեփի եղբայրը վերադարձրել է գումարը, ու մենք այն արդեն փոխանցել ենք»:

Լուսինե Մյուլերրը ընդգծեց, որ Հովսեփ Կիրակոսյանը իր դստեր համար հերոս է ու այդպես էլ շարունակելու է լինել:

IMG_4450

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ